Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 5 նոյեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսին: Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԽ շրջանակներում համագործակցությունը: Թերի Դևիսն ուրախությամբ է նշել, որ այցի ընթացքում հնարավորություն է ունեցել նաև որոշ չափով ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային արժեքներին` այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հաղպատ:

Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, այդ ճանապարհին արձանագրված առաջընթաց համարելով ս.թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք, կողմերի հավաստմամբ, առաջիկա նախագահական ընտրությունների համար լավ հիմք են: Նրանք համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունները ոչ միայն որևէ ձևով չզիջեն անցած խորհրդարանական ընտրություններին, այլև մեկ քայլ առաջ լինեն նախորդից:

Հանդիպման ընթացքում կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Թերի Դևիսը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ԵԱՀԿ շրջանակներում գտնվող այս խնդրի նկատմամբ պասիվ դիտորդի դեր չի ստանձնել և փորձում է հնարավորինս օժանդակել հակամարտող կողմերի միջև վստահության ստեղծմանը: Ողջունելով ցանկացած այդպիսի քայլ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը միաժամանակ նշել է, թե պետք է բացառել հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ կազմակերպությունների կամ անհատների կողմից կարգավորման փուլում ցանկացած կանխակալ հայտարարություն և մոտեցում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ հակամարտող կողմերի վրա ճնշման միջոց կարող է դառնալ:

Հանդիպման ավարտին նաև երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ շահագրգիռ ու արդյունավետ փոխգործակցության շնորհիվ, Եվրախորհրդին անդամակցության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կկատարվեն:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ