երկուշաբթի, 5 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ
Խոր վշտով ընդունեցի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան լուրը:
Անուրանալի է Ռաֆայել Ղազարյանի վաստակը 1988-ի ազգային զարթոնքի, մեր ժողովրդի հոգևոր վերածննդի ու նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման ազգանվեր գործում, որպես և մեծ է ակադեմիկոս Ղազարյանի ներդրումը հայ գիտության, մասնավորապես, ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Վստահ եմ, որ մտավորականի, գիտնականի և ակտիվ քաղաքացու նրա կերպարը նոր սերնդի շատ գործիչների համար հիրավի լավ օրինակ է ծառայել ու դեռ ծառայելու է:
Խորապես սգում եմ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահը: Ցավակցում եմ նրա հարազատներին ու մերձավորներին: