Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 մարտի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժու Չժաոշյունին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Գոհունակությամբ արձանագրելով, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10 տարիների ընթացքում հատկապես վերջին երեք ու կես տարիները բավականին արդյունավետ էին հայ-չինական համագործակցության ամրապնդման և որոշակի առաջընթացի համար, դեսպան Չժաոշյունը ընդգծեց նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման, համատեղ ծրագրերի մշակման և իրագործման հարցում, այդ թվում՝ «Նաիրիտի» հետ կապված: Պարոն Չժաոշյունը կարևորեց վերջին մի քանի տարիներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նկատմամբ հետևողականությունը և վստահեցրեց, որ իբրև հայ ժողովրդի բարեկամ, իր երկրում կշարունակի հնարավորությունների սահմաններում հետամուտ լինել նախատեսած ծրագրերի իրագործմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց Չժու Չժաոշյունին և հույս հայտնեց, որ ՉԺՀ նոր դեսպանը ևս նույնպիսի ջանադրությամբ կշարունակի հայ-չինական համագործակցության խորացմանն ուղղված քայլերը:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ