Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 նոյեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը` վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին` վարչապետը նշել է, որ միշտ էլ մեծ հարգանքով է վերաբերվել մեր ավանդական կուսակցություններին և կարծում է, որ մեր պետության առաջընթացով ու հզորացմամբ, ժողովրդի բարեկեցության ապահովմամբ մտահոգ ու շահագրգիռ ուժերն այդ ամենում լուրջ դերակատարություն կարող են ունենալ` համատեղելով ջանքերն ու ամբողջ ներուժը: Կարևորելով Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը` վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միմյանցով, իրար հետ սերտ համագործակցությամբ, և դրանում մեծ դեր ունեն նաև հայ ավանդական կուսակցությունները:

Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության և անկեղծ զրույցի համար, ՌԱԿ վարչության ատենապետ Մայք Խարապյանը նշել է, որ կուսակցությունը, հիմնական մասով հեռու լինելով հայրենիքից, հնարավորություն չունի լիարժեքորեն օգտագործել հայրենի պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու իր ներուժը: Այդ կապակցությամբ, ըստ նրա, այս օրերին Հայաստանում կուսակցության ղեկավարությունը քննարկում է կուսակցության կենտրոնական գրասենյակը Հայաստան տեղափոխելու հարցը: Նման մտադրության համար, ըստ ՌԱԿ վարչության ատենապետի, հիմք է ծառայել վերջին տասնամյակում Հայաստանի իշխանությունների գործունեությունը, հայրենիքում ընթացող բարեփոխումներին ավելի մոտիկից և լավագույնս մասնակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Հանդիպման մասնակիցները վարչապետին տեղեկացրել են նաև առաջիկա օրերին Երևանում ավանդական կուսակցությունների մասնակցությամբ միջկուսակցական համաժողով հրավիրելու իրենց նախաձեռնության մասին, հույս հայտնելով, որ այդ գործակցությունը մշտական բնույթ կունենա:

Ողջունելով ՌԱԿ ղեկավարության այդ մտադրությունները, վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել կուսակցությանը` նրա հետագա գործունեության, նախանշված ծրագրերի իրականացման գործում: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ