Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 մարտի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Օրակարգում՝ ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների կատարումն ապահովելու նպատակով գործադիր իշխանության մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին որոշումների քննարկումն էր և «Վարժական հավաքների ու զինծառայության ընթացքում անհայտ կորած և 2000 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ մահացած ճանաչված զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» որոշման նախագիծը: Նիստի սկզբում նշվեց, որ մինչ այս վերակազմակերպումների վերաբերյալ հարցերը բազմակողմանի քննարկվել են նախարարություններում և գերատեսչություններում: Պետական կառավարման համակարգում բարեփոխումներն սկսված են և շարունակվելու են: Վերոհիշյալ օրենքներից բխող այս քայլերը միտված են կառավարման համակարգն առավել գործուն, արդյունավետ և ճկուն դարձնելուն, գործադիր իշխանության մարմինների համակարգը, խնդիրները, կառուցվածքները «Քաղաքացիական ծառայության մասին» և «Պետական կառավարչական մարմինների մասին» օրենքների դրույթներին ներդաշնակելուն՝ արդյունքում ակնկալելով նաև մարդկային և ֆինանսական ռեսուրսների տնտեսում, ուռճացված պետական ապարատի գործունեության համապատասխանեցում կառավարման արդի պահանջներին: Այսօրվա որոշումներով, կառավարությանն առընթեր մի շարք պետական մարմիններ միացման ձևով վերակազմակերպվեցին տեսչությունների և գործակալությունների՝ համապատասխան նախարարությունների կազմում գործող առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով: Կառավարության այսօրվա նիստում նաև հավանություն տրվեց «ՀՀ պետական արարողակարգի ծառայության կարգավիճակի մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով կառավարությանը հանձնարարվում է երկամսյա ժամկետում ընդունել որոշում՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայությանը արտաքին գործերի նախարարության համակարգում գործող «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության վերակազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև ընդունել հրամանագրից բխող այլ որոշումներ: Գործադրի որոշմամբ, լուծարվեց ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդը: Վերջինիս գործառույթները վերապահվեցին ՀՀ կառավարության աշխատակազմին: Կառավարությունն ընդունեց նաև «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում անհայտ կորած և 2000 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ մահացած ճանաչված զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» որոշումը, որով կարգավորվեց 2000 թվականի հոկտեմբերի 10-ի դրույթյամբ անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված թվով 93 զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցը: ՀՀ կառավարությունը որոշեց այդ նպատակով ՀՀ 2002թ.-ի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 33.5 մլն դրամ: Այս որոշմամբ համահարթեցվեց ՀՀ կառավարության 1997թ.-ի օգոստոսի 18-ի և 2000 թ.-ի հոկտեմբերի 14-ի որոշումներով անհայտ կորած զինծառայողների կապակցությամբ սահմանված փոխհատուցման տարբերությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ