Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 փետրվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հավանություն տվեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է հանրապետությունում հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու միասնական հիմունքները: Օրենքի ընդունման կարևորությունը պայմանավորված է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների համակարգի հետ այն առավել համահունչ դարձնելու անհրաժեշտությամբ: Փոփոխություն և լրացում կատարելով կառավարության 2000թ. հուլիսի 3-ի որոշման մեջ գործադիրը հաստատեց հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը: Ըստ դրա, ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը սահմանվեց 36.00 միավոր, աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը՝ 4000 դրամ, իսկ ընտանիքի մինչև 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը՝ 1500 դրամ: Իսկ միանվագ դրամական օգնության չափը՝ անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար կլինի աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով, ինչ վերաբերում է անապահովության սահմանային մեծության և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին, ապա նրանց համար միանվագ դրամական օգնության չափը կլինի աղքատության ընտանեկան նպաստի բազային մասի չափով: Միանվագ դրամական օգնության չափը անապահովության սահմանային մեծության և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքների համար սահմանվեց աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով, որը հատկացվում է ՀՀ պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար նախատեսված գումարների 95 տոկոսից, չբավարարելու դեպքում՝ միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված գումարից: Կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ՝ ոչ առևտրային կազմակերպություն: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշում ընդունեց «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու մասին: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց գեոդեզիայի և քարտեզագրության 2002-2006 թվականների զարգացման հայեցակարգին: Հաստատվեց գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտի զարգացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման ժամանակացույցը: Սահմանվեց նաև ՀՀ տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքը: Գործադիրը որոշեց միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդրատներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ տարածքում 2002թ.-ից ներդնել WGS-84 համաշխարհային գեոդեզական կոորդինատային համակարգ: Կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն ծրագրի (2001-2003 թթ. փուլ)» շարունակման, Հայաստանի և Սլովակիայի կառավարությունների միջև «Միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին», ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՌԴ կրթության նախարարության միջև «Կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Նիստում հավանություն տրվեց «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում է հանրապետության մաքսային ծառայության կազմակերպման և իրականացման, մաքսային ծառայության պաշտոնատար անձանց իրավական կարգավիճակի, ինչպես նաև այդ հարցերի հետ կապված այլ հարաբերություններ: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է ավիացիայի բնագավառում վերահսկողության մեխանիզմները, ծառայություններին և ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջներն ու իրավական կարգավորման հիմքերը: Օրենքն ուղղված է օդանավերի թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաև ավիացիայի բնագավառում էկոլոգիական անվտանգության, պետության շահերի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: Կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությանը 2000 թ. տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների մեղմացման նպատակով Հնդկաստանի կառավարության կողմից 750 տոննա ցորենի և 250 տոննա բրնձի անհատույց հատկացման ծրագիրը բարեգործական որակելու մասին: Հաշվի առնելով «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի խիստ կարևորությունը Սևանա լճի բնապահպանական և հանրապետության ոռոգման խնդիրների լուծման բնագավառում, գործադիրը որոշեց 2002 թ. պետբյուջեով նախատեսված համապատասխան գումարներից, 2001 թ. ընթացքում նշված օբյեկտում իրականացված աշխատանքների գծով առաջացած պարտքի մարմանը ուղղելու նպատակով, քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 1 մլն 167 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ