Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հոկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի Ֆրանսիայում պաշտոնական այցի երկրորդ օրն սկսվել է «Ալկատել» ընկերության վարչական խորհրդի նախագահ Սերժ Չուրուկի հետ հանդիպմամբ: Քննարկման գլխավոր թեման եղել է «Ալկատել» ընկերության գործունեությունը Հայաստանում: Դրական գնահատելով ընկերության աճող ներգրավվածությունը ՀՀ տնտեսության մեջ` կողմերը համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հանրահայտ առաջատարներից մեկը` «Ալկատելը», կարող է և պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Սերժ Չուրուկը պատրաստակամություն է հայտնել շատ ավելի նպատակային լինել Հայաստանում ներդրումներ անելու, նոր նախաձեռնություններով ու նոր ծրագրերով հանդես գալու հարցում:


Նույն օրը` հոկտեմբերի 25-ին, կեսօրից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Ֆրանսիայի վարչապետը գոհունակությամբ է մատնանշել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները` դրանք հատկապես քաղաքական, մշակութային և տեղական ինքնակառավարման բնագավառներում փոխգործակցության առումով որակելով իբրև «փայլուն»: Նա նշել է նաև, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները ևս մեծ վերելք են ապրում, սակայն դեռևս զիջում են մյուս ոլորտներում հարաբերությունների մակարդակին: Նա նկատել է, որ ժամանակակից Ֆրանսիան հզոր տնտեսական հնարավորություններ ունեցող և նորարարությունների ոլորտում ակտիվ քաղաքականություն վարող երկիր է, և կարող է էական դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում:


Համաձայնելով գործընկերոջ դիտարկման հետ` վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել է երկկողմ տնտեսական կապերի դինամիկայի և Հայաստանում ֆրանսիական կապիտալի տարեցտարի աճող ծավալի վերաբերյալ՝ նշելով մի շարք խոշոր ընկերությունների հաջող օրինակները («Ալկատել», «Վեոլիա», «Սոր», «Պեռնո Ռիկար», «Կրեդի Ագրիկոլ», «Էյր Ֆրանս» և այլն) և ակնկալել Ֆրանսիայի վարչապետի օժանդակությունը` ֆրանսիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան խրախուսելու գործում: Նա, մասնավորապես, առանձնացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, ապահովագրության, բանկային և սպասարկումների, առողջապահության և դեղագործության, էներգետիկայի ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ֆրանսիայի վարչապետը խոստացել է նույն օրը ևեթ համապատասխան հանձնարարականներ տալ պատկան կառույցներին` Հայաստանի վարչապետի կողմից առաջ քաշված փոխշահավետ առաջարկների ուղղությամբ անհապաղ աշխատանքներ սկսելու համար:


Երկու երկրների վարչապետները խոսել են նաև կովկասյան տարածաշրջանի կայունության հարցերի, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացների, Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հրավիրել է իր ֆրանսիացի գործընկերոջը այցելել Հայաստան, ինչը Ֆրանսուա Ֆիյոնի կողմից ընդունվել է շնորհակալությամբ և պատրաստակամությամբ:


Նույն օրը վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի իշխող` «Համախմբում հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ: Զրուցակիցները քննարկել են ամենատարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:


Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:





Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ