Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 հոկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ի երեկոյան Լոս Անջելեսից ժամանել է Վաշինգտոն, որտեղ հաջորդ օրը շարունակվել են նրա վաշինգտոնյան հանդիպումները:

Հոկտեմբերի 21-ին Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի երկրորդ աշխատանքային օրն սկսվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումով: Շնորհավորելով պարոն Ստրաուս-Քանին ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենի բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետ Սերժ Սարգսյանը զրուցակցին մաղթել է հաջողություններ` հիմնադրամի առջև կանգնած խնդիրների լուծման ճանապարհին:

Դոմինիկ Ստրաուս-Քանի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման արդի միտումները, ինչպես նաև ԱՄՀ-ի հետ Հայաստանի գործակցության հեռանկարները: Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ 1992 թվականից ի վեր ԱՄՀ-ի հետ համատեղ ծրագրերի ներքո Հայաստանին հաջողվել է ձեռք բերել մակրոտնտեսական կայունություն, վերականգնել ԽՍՀՄ փլուզման արդյունքում խարխլված տնտեսությունը` ապահովելով բարձր տնտեսական աճի ցուցանիշներ:

ԱՄՀ-ի և Հայաստանի հետագա գործակցության հետ կապված, վարչապետ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ 2008թ. մայիսին ավարտվող ՀՀ-ԱՄՀ ծրագիրը պետք է շարունակություն ունենա: Նա նշել է, որ ապագա բարեփոխումների մասով Հայաստանի կառավարությունն առաջ է քաշելու հավակնոտ ծրագրեր և ակնկալում է համարժեք տեխնիկական օժանդակություն ու քաղաքականության խորհրդատվություն: Այդ բարեփոխումների շրջանակը կներառի հարկային և մաքսային վարչարարությունների արդիականացումը, ֆինանսական հատվածի և տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրները:

ԱՄՀ կառավարիչ-տնօրենը ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամում վերափոխումներ իրականացնելու իր պլանները և հայցել Սերժ Սարգսյանի՝ իբրև ԱՄՀ անդամ պետության վարչապետի օժանդակությունն այդ հարցերում: ՀՀ վարչապետը խոստացել է մանրամասն ուսումնասիրել ԱՄՀ վերափոխումներին ուղղված նախաձեռնությունները և օժանդակել դրանց:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ դեսպանատանը վարչապետ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև Համաշխարհային բանկի ղեկավարների հետ: Առաջին հանդիպումը Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Քատսուի հետ էր: Վարչապետը գոհունակություն է հայտնել բանկի հետ համագործակցության ներկա մակարդակից և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից որդեգրած այն գերակայությունները, որոնք կարող են դառնալ Համաշխարհային բանկի հետ ապագա գործակցության կարևորագույն ուղղությունները: Համաշխարհային բանկի փոխնախագահը նշել է, որ Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով ու բարեփոխումների տեմպերով ճանաչվել է բարձրագույն արդյունքների հասած երկիր, և Համաշխարհային բանկի կողմից շատ հաճախ է տարբեր երկրներում ներկայացվում որպես բարեփոխումների արդյունավետ իրականացման «հաջողված օրինակ»: Կողմերը համակարծիք են եղել, որ աղքատ երկրի կարգավիճակից անցնելով միջին եկամուտներով երկրի կարգավիճակի, Հայաստանն իրականում շատ ավելի ակտիվ պետք է շարունակի որդեգրած քաղաքականությունը:

Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Գրիմ Ուիլլերի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման գլխավոր թեման ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներն էին: Վարչապետը մասնավորապես նշել է, որ բարձր տնտեսական աճ ապահովելը մնալու է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը, սակայն, ըստ նրա, չափազանց կարևոր է, որ այդ աճը տեսանելի և էական լինի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար: Իբրև Համաշխարհային բանկի հետ ապագա գործակցության հիմնական ուղղություններ` կողմերը նշել են մասնավոր հատվածի զարգացման, տնտեսական մրցակցության, տնտեսության մրցունակության բարձացման խնդիրները, ինչպես նաև կրթության, առողջապահության ոլորտներում հետագա վերափոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ