Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 փետրվարի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Այվարս Վովերսին: Անդրանիկ Մարգարյանը շնորհավորեց դեսպանին՝ նշանակման և հավատարմագրերը հանձնելու առիթով և հույս հայտնեց, որ մեր երկրում Լատվիայի առաջին դեսպանը լինելով, պրն Վովերսն իր գործունեության ընթացքում հնարավորինս կխթանի Հայաստանի և Լատվիայի միջև սկսված քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն իր հերթին կաշխուժացնի գործակցությունը տնտեսության և մյուս բնագավառներում: Վարչապետը կարևորեց հատկապես բանկային, ագրոպարենային, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը, որտեղ Լատվիան զգալի փորձ և ներուժ ունի: Ընդգծելով անցած տարի Լատվիայի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ գործարար համաժողովների, հայկական և լատվիական ընկերությունների արտադրանքի ցուցահանդես վաճառքների, գործարարների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է դրանց իրագործման ուղղությամբ գործնական քայլեր կատարել: Դեսպան Այվարս Վովերսը նույնը հավաստիացնելով իր երկրի գործադիր իշխանության կողմից, նշեց, որ իբրև դեսպան, այսուհետ իր բոլոր ջանքերը կուղղի այդ նպատակին: Հանդիպման ընթացքում կարևորվեցին երկու երկրների միջև իրավական անհրաժեշտ դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու խնդիրները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ