Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հոկտեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: Նախագծով առաջարկվում է` տնտեսվարողների կրկնակի ներդրումները բացառելու նպատակով, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ ուղեսրահում տաքսամետրը պարտադիր լինելու դեպքում, բացառել ՀԴՄ-ի կիրառումը, դրանցից մեկն ընտրելու հնարավորությունը թողնելով տնտեսվարողներին: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին: Դրանցով առաջարկվում է, մասնավորապես, տարբերակել անհատ ձեռնարկատերերի կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով, անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, իսկ կազմակերպությունների կողմից` անկախ մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակից, ուղևորափոխադրումների կազմակերպման համար տրվող լիցենզիաները: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման լիցենզիայի տրամադրման համար տարեկան տուրքը` բազային տուրքի 200-ապատիկի փոխարեն, սահմանել 25-ապատիկի չափով, մնացած դեպքերում գործող դրույքաչափը թողնվել է նույնը: Որոշումն ընդունվել է հիշյալ հարցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի տված հանձնարարականների արդյունքում:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել` բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ մեկ անգամ ևս նախագիծը քննարկելու, այնուհետ ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցություն անցկացնելու համար: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ՀՀ հողային, քաղաքացիական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, «Բյուջետային համակարգի մասին», «Գույքահարկի մասին», «Իրավական ակտերի մասին», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ, «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Գովազդի մասին», «Սոցիալական աջակցության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 1-ի «Սոցիալական ապահովության քարտ չունեցող անձանց 2005թ. և 2006թ. պետական նպաստները նշանակելու և վճարելու, սոցիալական ապահովության իրավունքների վիճահարույց հարցերը վարչական կարգով լուծելու մասին» N 369-Ն որոշման մեջ, որի համաձայն 2005-2006թթ. պետական նպաստների իրավունքը սոցիալական քարտից հրաժարվելու պատճառով կորցրած քաղաքացիների (ընտանիքների) կողմից այդ իրավունքի վերականգնման համար իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական մարմիններին դիմելու ժամկետը 2007թ. հուլիսի 1-ից երկարաձգվել է մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը:


Կառավարությունը հաստատել է հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցման մրցույթի անցկացման կարգը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի «Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 1497-Ն որոշման համապատասխան, ինչպես նաև հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Ստեղծվել է մրցութային հանձնաժողով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ:


Կառավարությունը հավանություն է տվել «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նշվել է, որ նախագիծը մեկ անգամ ևս կքննարկվի ՀՀ նախագահի մոտ, նկատի առնելով, որ մինչ այս հիշյալ հարցի շուրջ ՀՀ նախագահը հրավիրել էր խորհրդակցություն:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 6 մլն 205.9 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2007թ. նոյեմբերի 27-28-ը Երևանում կայանալիք ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատմական հիշողության, հիշողության վայրերի և մշակութային ժառանգության պահպանման հարցերին նվիրված միջազգային գիտաժողով անցկացնելու նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն, 2007թ. օգոստոսի 2-ի N 858-Ն և օգոստոսի 9-ի N 907-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է, մասնավորապես, 47 մլն 461.9 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ք. Մարտունու Զորավար Անդրանիկի 7 հասցեում գտնվող բնակելի շենքի շինարարության ավարտման աշխատանքների ֆինանսավորման համար:


Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925-Ն որոշման մեջ, ըստ որի «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով»: Որոշման ընդունումը կնպաստի հիշյալ տարածքներում էկոհամակարգի վերականգնմանը, բնականոն զարգացմանը և կայուն օգտագործմանը, ինչը կկանոնակարգի և կապահովի դրանց պահպանությունը, խթան կհանդիսանա տնտեսական զարգացման համար:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 29 մլն 119.9 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:


Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Երկու օր ժամկետ է տրվել ՀՀ ԿԳ նախարարությանը` նախագիծը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ լրացուցիչ քննարկելու համար:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին ևս 27 մլն 100 հազար դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար: Այդ թվում` 24 մլն 300 հազար դրամ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին վարձակալական իրավունքով հանձնված Երևանի Մալխասյանց 31 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ԱՊՓԲԸ N 1 ենթակայանի 130 քմ տարածքի տանիքի, հյուսվածքաբանաքիմիական բաժանմունքի, ախտաբանական կենտրոնի հիմնանորոգման, ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիայի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների ֆինանսավորման, 2 մլն 800 հազար դրամ` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից իր գործունեության իրականացման նպատակով անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու համար: Նշված հատկացումները դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրվում է հիշյալ ՊՈԱԿ-ին` վերջինիս և ՀՀ ԳԱԱ-ի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


ՀՀ քրեակատարողական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը:


Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը «Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխման ուղղությամբ համագործակցության մասին» համաձայնագրում հայկական կողմից համաձայնագրի իրականացման համար ՀՀ իրավասու մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ոստիկանությունը և մաքսային պետական կոմիտեն` իրենց իրավասությունների շրջանակներում:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում` գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 9-ի նիստի N 31 արձանագրության «ՀՀ ջրային տարածքներում լողամիջոցներով երթևեկելու կանոնները հաստատելու և ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» 35-րդ կետը, որով կարգավորվող հարաբերությունները` ՀՀ սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետք է սահմանվեն բացառապես օրենքով: Հանձնարարվել է երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան ՀՀ օրենքի նախագիծ:


Նիստում ուժը կորցրած է ճանաչվել նաև ՀՀ կառավարության 1998թ. մարտի 5-ի «Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 144 որոշումը, որով կարգավորվող հարաբերություններն արդեն իսկ իրենց համապարփակ կարգավորումն ստացել են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերով:


ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Կասկադին հարող տարածքից 16380 քմ մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել որոշմամբ նախատեսված պայմանագիրը` դրանում նախատեսելով նաև ՀՀ ՊՆ-ի կողմից նշված հողամասը վարձակալության տրամադրելու իրավունք:


Կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի պահանջների լիարժեք իրականացման, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավասությունների ավելի արդյունավետ իրագործման, ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքերում հեռուստառադիոհաղորդումների ծրագրերի հեռարձակման ցանցերի շահագործման և կառավարման համակարգման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ, արտակարգ իրավիճակներում բնակչության ազդարարման համակարգի բարելավմամբ, ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1033-Ն և 2006թ. նոյեմբերի 23-ի N1800-Ն որոշումներում, որի համաձայն ուժը կորցրած են ճանաչվել հիշյալ որոշումների` Երևան քաղաքում շահագործվող ավտոմեքենաների վրա վնասակար արտանետումների չեզոքացուցիչների պարտադիր առկայության վերաբերյալ պահանջն ամրագրող կետերը: Որոշումն ընդունվել է` նկատի առնելով նման չեզոքացուցիչների տեղադրման մեծ ծախսատարությունը:


Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Հատուկ քննչական ծառայության մասին», ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում, ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծերին ևս: Գործադիրը որոշել է նաև անհետաձգելի համարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերը:


Նիստում կառավարությունը հանձնարարել է Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Հայաստանի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը: Որոշվել է նաև Երևան քաղաքի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարն անհատույց սեփականության իրավունքով օտարել և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հիշյալ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպությանը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ մշակույթի նախարարին: Որոշումից բխող փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի «ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման մեջ:


Գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 14.2 հա արոտավայրերը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ:


Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ