Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 փետրվարի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանին և «Կոչ խղճին» միջազգային կրոնական հիմնադրամի նախագահ ռաբբի Արթուր Շնեերին: Ըստ ռաբբի Շնեերի, իրենց հիմնադրամի պատվիրակության այցը տարածաշրջան նպատակ ունի աջակցելու տարբեր կրոնների միջև երկխոսության հաստատմանը, կրոնի միջոցով ժողովուրդներին ոչ թե իրարից հեռացնելու, այլ մերձեցնելու նպատակ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով պատվիրակության այդօրինակ առաքելությունը, նշեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է օժանդակելու ժողովուրդների միջև բարիդրացիությանը, փոխըմբռնմանն ու երկխոսությանն ուղղված ցանկացած քայլ: Ընդգծելով ղարաբաղյան հակամարտության ոչ կրոնական բնույթը, վարչապետը միաժամանակ հույս հայտնեց, որ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշակի օժանդակությամբ հնարավոր կլինի լուծել տարածաշրջանում կուտակված հիմնախնդիրները, նպաստել տարբեր կրոններ դավանող հարևան ժողովուրդների երկխոսությանն ու կայուն խաղաղության հաստատմանը:
Սեպտեմբեր 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 

-

Արխիվ