Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հոկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, Առևտրի և տնտեսական զարգացման, Գյուղատնտեսության նախարարները, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը, ԱԳ նախարարի տեղակալը:

ԱՄՆ այցի շրջանակներում Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին ու Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Հայաստանի կառավարության ղեկավարը հոկտեմբերի 18-ին կայցելի Պենտագոն և հանդիպում կունենա ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի հետ: Նույն օրը Սպիտակ տանը կկայանա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կենտրոնակայանում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի հետ:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ի երեկոյան Վաշինգտոնից կմեկնի Լոս Անջելես, որտեղ հոկտեմբերի 19-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը «Լոս Անջելես Թայմս»-ի խմբագրային խորհրդի հետ: Նույն օրը կկայանա վարչապետի հանդիպումը Լինսի հիմնադրամի ղեկավարների հետ:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հոկտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի հետ:

ՀՀ կառավարական պատվիրակության անդամները հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կմասնակցեն Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին: Այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը կմեկնի ԱՄՆ Սենատ` հանդիպելու Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդի հետ:

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետդեպարտամենտում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ: Հայաստանի կառավարության ղեկավարը նույն օրը կմասնակցի և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպման նիստում:

Հոկտեմբերի 23-ին նախատեսվում է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտում ՀՀ վարչապետի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ:

Վարչապետը Վաշինգտոնում կհանդիպի ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարության հետ ևս:

Հոկտեմբերի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Փարիզ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ