Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հոկտեմբերի 2007


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Օրակարգի հարցերի թվում քննարկվել և հաստատվել են Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի «68 պոմպակայանների վերազինման ու արդյունավետության բարձրացման տեխնիկա-տնտեսական հիմնավորում» խորհրդատվական մրցույթի համակցված տեխնիկական և ֆինանսական գնահատման արդյունքները, որոնք կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


Կառավարման խորհրդի նիստում հաստատվել են և ՀՄԿ-ի հավանությանը կներկայացվեն նաև Ոռոգման 4 և 8 ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով «վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթների տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները:


Նիստում քննարկվել է «Ոռոգման յոթ ջրամբարների կառուցման/վերականգնման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայության մրցույթի խորհրդատվական կազմակերպությունների նախաորակավորումն անցկացնելու հարցը ևս և հավանություն է տրվել մրցույթի շահգրգռվածության ցուցաբերման հրավերին: Հրավերի համաձայն, նախատեսվում է մշակել յոթ ջրամբարների շինարարության նախագծերը և իրականացնել շինարարական աշխատանքների վերահսկողությունը: Յոթ ջրամբարների համար նախագծերը պետք է մշակվեն 3 փաթեթով: Առաջին փաթեթում կընդգրկվի Արթիկի և Կապսի անավարտ ջրամաբարների շինարարությունը, երկրորդում` Լիճքի և երրորդում` Արգիճի, Վարդենուտի, Լեռնարոտի և Բագրավանի ջրամբարների շինարարությունը: Նշվել է, որ ներկայումս ընթանում են յոթ ջրամբարների տեխնիկական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրությունները, որոնց արդյունքներով կճշտվի ջրամբարների վերջնական ցանկը:


Խորհուրդը քննարկել և հաստատել է «Երրորդ կարգի ոռոգման ջրանցքների վերականգնման նախագծման և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների մատուցման շահագրգռվածության հայտ ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակի կազմման արդյունքները, ինչպես նաև հավանություն է տվել կարճ ցուցակում ընդգրկված կազմակերպություններին ուղղված առաջարկների ներկայացման հրավերին: Նշվել է, որ հրավերին կից ներկայացվող տեխնիկական առաջադրանքների համաձայն, նախագծման աշխատանքների ընդհանուր տևողությունը 27 ամիս է, իսկ շինարարության վերահսկողության տևողությունը` 35 ամիս: Ակնկալվում է, որ խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2008թ.ապրիլին:


Կառավարման խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի միջև 2007թ. հունվարի 15-ին ստորագրված Իրականացնող կազմակերպության պայմանագրում, ինչպես նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից ս.թ. հուլիսի 25-ին հաստատված գնումների պլանում կատարված փոփոխությունները:


Խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի աուդիտորական ընկերության ընտրության նպատակով խորհրդատվական ընկերություններից ստացված տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները, որոնք կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


Օրակարգի այլ հարցերի թվում, կառավարման խորհուրդը քննարկել և հավանություն է տվել խորհրդատվական ընկերությունների ընտրության ստանդարտ Առաջարկների ներկայացման հրավերին ևս: Այն մշակվել է Համաշխարհային բանկի ստանդարտ Առաջարկների ներկայացման հրավերի փաստաթղթերի հիման վրա և համապատասխանեցվել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պահանջներին: Փաստաթուղթը կօգտագործվի խորհրդատվական ընկերությունների ընտրության հետագա մրցույթներում:


Այսօրվա նիստում խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել, որ 2007թ. սեպտեմբերի 29-ին կայացել են ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի երկրորդ կազմի ընտրությունները` համաձայն միջպետական և կառավարման համաձայնագրերի, որտեղ նախատեսվում է Շահառուների խորհրդի ընտրություններ ծրագրի իրականացման յուրքանչյուր տարում:


Նշվել է, որ շահառուների խորհրդի ընտրություններին մասնակցության հայտ էին ներկայացրել 262 հասարակական կազմակերպություններ, միություններ, պետական մասնակցություն չունեցող հիմնադրամներ և ջրօգտոգործողների ընկերություններ: Որպես թեկնածու ընտրական հանձնաժողովը գրանցել էր 51 կազմակերպություն ներկայացնող անձանց: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, 2007-2008թթ. համար ընտրվել են 11 շահառուների խորհրդի անդամներ:


Խորհրդի նիստի ավատին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն տեղեկացրել է կառավարման խորհրդին, որ հոկտեմբերի 17-ին մեկնում է ԱՄՆ և այցի շրջանակներում հանդիպում է ունենալու նաև «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի հետ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ