Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 փետրվարի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորեց ՀՀ և ՌԴ խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ակտիվ ջանքերը, ՀՀ ԱԺ վերահսկիչ և ՌԴ հաշվիչ պալատների փորձի փոխանակումը, սերտ գործակցությունը, ինչը, ըստ կառավարության ղեկավարի, մեծապես կօգնի նաև երկու երկրների գործադիր իշխանություններին: Այս տեսանկյունից, Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց պետական միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ վերոհիշյալ պալատների շահագրգռությունն ու այդ ուղղությամբ նրանց գործունեությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց այդ պալատների անկողմնակալությունն ու քաղաքականացվելուց զերծ մնալու անհրաժեշտությունը: Քաղաքական բարձր մակարդակի սերտ գործակցությունից բացի, ՀՀ վարչապետը և ՌԴ հաշվիչ պալատի նախագահը առաջնահերթ համարեցին տնտեսական կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների վավերացումը և շուտափույթ իրագործումը: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ պրն. Ստեպաշինի այցն իր հերթին խթան կհանդիսանա այդ ոլորտում ակտիվացնելու ջանքերը: Սերգեյ Ստեպաշինը ՀՀ վարչապետին համառոտ ներկայացրեց նաև 2001թ. Ռուսաստանի տնտեսության մեջ արձանագրված դրական տեղաշարժերը, առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ