Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հոկտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ սցենարիստ, գրող և նկարիչ Տոնինո Գուերային, որը տիկնոջ` թարգմանչուհի Լոռա Գուերայի հետ Հայաստանում է գտնվում Երևանում «Տոնինո Գուերան և իր ընկերները» խորագրով մշակութային օրերի անցկացման կապակցությամբ: Նրան ուղեկցում է անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Ռուստամ Խանդամովը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, մշակույթի օրերի ծրագրի ղեկավար Արմեն Մազմանյանը:


Ողջունելով աշխարհահռչակ արվեստագետին հայոց հյուրընկալ հողում` վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան մեր պետության ու ժողովրդի, հայ մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար:


Տոնինո Գուերան խոստավանել է, որ արդեն 2 տարի է, ինչ սիրահարված է Հայաստանին: Ըստ նրա, Հայաստանն ու Իտալիան նման են իրար, քանի որ աղքատ են բնական ռեսուրսներով, բայց հարուստ են անցյալով, մշակութային ժառանգությամբ: Արվեստագետն ընդգծել է, որ այդ ամենը, սակայն, անհրաժեշտ է պատշաճ մակարդակով ներկայացնել աշխարհին, ինչի լավագույն միջոցներից մեկը, նրա կարծիքով, զբոսաշրջության զարգացումն է: Հանդիպմանը Տոնինո Գուերան իր տեսակետն է հայտնել մեր երկրում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ, ՀՀ վարչապետին փոխանցելով նաև այդ ոլորտում Իտալիայի հարուստ փորձը: Խոսելով երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին, նա կարևորել է միջազգային նման միջոցառումների դերը սեփական երկիրն ու ժողովուրդը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու գործում: Կիսելով իր տպավորությունները կինոփառատոնից` Տոնինո Գուերան նշել է, որ դա «լավ բացված դուռ է դեպի Եվրոպա»: Աշխարհահռչակ արվեստագետի կարծիքով, Հայաստանի պատմության ու ներկայի, մշակույթի և արվեստի գլուխգործոցները թույլ են տալիս համարելու, որ այն «ուղղաձիգ և հոգևոր ճանապարհորդության երկիր է», որտեղ բոլոր արժեքները ձգտում են ոչ միայն դեպի վեր, այլև դեպի խորքը, արմատները:


«Տոնինո Գուերա» մշակութային հիմնադրամի տնօրեն Լոռա Գուերան նշել է, որ արդեն 2 տարի է, ինչ Երևանում գործում է այդ հաստատության հայկական գրասենյակը, որի հիմնական նպատակը համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների և ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային, հասարակական կապերի ամրապնդումն ու հայ-իտալական մշակութային կենտրոնի ստեղծումն է: Նա ներկայացրել է ծրագրերից մի քանիսը, որոնց թվում են մշակութային միջոցառումների անցկացումը, Երևանում Տոնինո Գուերայի նախագծով շատրվանի կառուցումը, որն ըստ մեծ արվեստագետի, պետք է ունենա «Ճանապարհ դեպի պատմություն և մշակույթ» խորհրդանշական անվանումը: Ողջունելով շատրվանի ստեղծման գաղափարը, վարչապետը խոստացել է աջակցել դրա իրականացմանը, որը կարող է լավ նվեր լինել հաջորդ տարի տոնվելիք Երևանի 2790-ամյակին:


Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ մշակութային համագործակցության ներկայացված բոլոր ծրագրերը համահունչ են մեր ժողովրդի և պետության նպատակներին: Վարչապետը կարևոր և օգտակար է համարել նաև մեծ արվեստագետի նկատառումները մեր երկրում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ, մանավանդ որ, ըստ նրա, դրա համար կան բոլոր պայմաններն ու հնարավորությունները:


«Ուզում եմ հավատաք, որ ես, իրո՛ք, ցանկանում եմ օգնել Հայաստանին: Ես ուզում եմ ձեռք մեկնել»,- հանդիպման ավարտին ասել է Տոնինո Գուերան:


 


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ