Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հոկտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով պատվիրակության անդամներին` վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես հետաքրքրությամբ են հետևում Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հայանպաստ գործունեությանը: Ըստ նրա, ուժեղ պետություն և ուժեղ սփյուռք ունենալու Հայրենիքի և Սփյուռքի ծրագրերը համահունչ են և այդ նպատակներին հասնելու ճանապարհին համագործակցությունն արդյունավետ է ընթանում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը քիչ բնական ռեսուրսներ ունի, նրա հարստությունը կրթված, աշխատասեր, ձեռներեց ժողովուրդն է, և հայոց ներուժի դրսևորման միակ արդյունավետ ճանապարհը կայուն ժողովրդավարական Հայաստանի կառուցումն է` ազատական տնտեսությամբ և մարտունակ բանակով: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ դա նաև Սփյուռքի հայկական կոնգրեսի կազմակերպությունների, Ռուսաստանի հայերի միության ղեկավարության և անդամների ընտրած ճանապարհն է: Կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման նշանակությունը մեր պետության և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում, Հայաստանի կառավարության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ, ցավոք, Սփյուռքի ներուժը դեռևս լիարժեքորեն չի օգտագործվում: Մինչդեռ, ըստ նրա, հնարավորությունները շատ մեծ են և նպատակային աշխատանքի դեպքում արդյունքները շոշափելի կլինեն: Այդ ուղղությամբ նախատեսվող որոշակի քայլերի թվում վարչապետը կարևորել է Հայաստանում և Սփյուռքում` հատկապես հայապահպանության բնագավառում, իրականացվող ծրագրերին պետության մասնակցության և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչը, նրա կարծիքով, ոչ միայն կխթանի բարերարների գործունեությունը, այլև կնպաստի գործարարների շրջանում պետության նկատմամբ վստահության աճին: Նա տեղեկացրել է նաև Սփյուռքի հարցերով անմիջականորեն զբաղվող պետական կառույցի, պետության մասնակցությամբ համահայկական բանկի ստեղծման ծրագրերի մասին:


Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ուժեղ սփյուռքի առկայության և հայրենիքի հետ համախմբվածության դեպքում հնարավոր կլինի լուծել համազգային ամենաբարդ խնդիրները:


Շնորհակալություն հայտնելով վարչապետին` Սփյուռքի հայկական կազմակերպությունների և, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության գործունեությանը տված բարձր գնահատականի համար, Արա Աբրահամյանը ևս արտահայտվել է սփյուռքի ներուժն առավել արդյունավետորեն օգտագործելու օգտին: Ներկայացնելով Ռուսաստանի հայերի միության կողմից վերջին մի քանի տարիներին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում` գյուղատնտեսության, բնակարանաշինության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը, նա ընդգծել է, որ ժամանակն է խոսքից գործի անցնելու: Այդ համատեքստում նա խոսել է առաջիկա որոշակի ծրագրերի շուրջ, այդ թվում` տնտեսական մեծ համաժողով կազմակերպելու նախաձեռնության մասին, նա առաջարկել է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ` իրականացվելիք բազմաբնույթ ծրագրերին աջակցության հարցերի քննարկման և գործնական աշխատանք իրականացնելու նպատակով:


Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը սփյուռքահայ կազմակերպությունների հետ առավել սերտ համագործակցության հրավերի համար, Արա Աբրահամյանը նշել է, որ նման մոտեցման դեպքում Սփյուռքի կազմակերպությունների և գործարարների համար այլևս շատ դժվար կլինի հեռու կանգնել Հայաստանին աջակցելու ծրագրերից: Նա հավաստիացրել է, որ գործարար սփյուռքն ամեն ինչ կանի` հայրենիքի սպասելիքներն արդարացնելու համար, քանի որ, նրա համոզմամբ, սփյուռքի գոյապահպանության երաշխիքը կայուն և ուժեղ Հայրենիքի, Հայոց պետականության գոյությունն է:


Հանդիպման ժամանակ սփյուռքի հայ համայնքների ղեկավարները ևս իրենց աջակցությունն են հայտնել Հայրենիք-Սփյուռք կապերի հետագա սերտացմանը` առաջարկություններ ներկայացնելով համագործակցության տարբեր խնդիրների վերաբերյալ: Վրաստանի հայերի միության փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի բյուրոյի անդամ Վան Բայբուրդյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը` վիրահայությանը, մասնավորապես, Ջավախքին, նրա մշակութային ու կրթական օջախներին ցուցաբերվող օգնության համար: Ռամկավար ազատական կուսակցության փոխատենապետ, Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամ Երվանդ Ազատյանը` ողջունելով Սփյուռքի հարցերով պետական կառույցի ստեղծման գաղափարը, նշել է, որ դա կնպաստի սփյուռքահայ համայնքների հետ հայրենիքի կապերի ամրապնդմանը, ինչպես նաև այդ համայնքների գործունեության համակարգմանը` ի շահ համազգային նպատակների իրագործման:


Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպություններին` արտերկրում հայապահպանությանը, Հայրենիքի հետ Սփյուռքի համագործակցության առավել սերտացմանն ու հայոց պետականության հետագա հզորացմանն ուղղված նրանց գործունեության մեջ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ