Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հոկտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի Եվրոպական երկրների զարգացման մենեջեր Եվա Պասկելը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


Վարչապետը ողջունել է աշխարհահռչակ Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլին ցուցաբերվող աջակցության ու հոգածության համար: ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները նշել են, թե աջակցության ծրագրերն առանց ՀՀ կառավարության մասնակցության, դժվար հաջողություններ ունենան և ընդգծել են հատկապես կառավարության կողմից խաղադաշտերի համար հողատարածքների անվճար հատկացման, գույքային այլ աջակցությունների, ֆուտբոլի ֆեդերացիայի օժանդակության նպատակով գործադրվող կառավարության ջանքերը:


Համաշխարհային սպորտի շարժիչ ուժերից հանդիսացող ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները երկուստեք նշել են, որ իրենց առաքելությունը և նպատակը բոլոր երիտասարդների, տվյալ դեպքում` հայ երիտասարդների համար ֆուտբոլ խաղալու հնարավորությունների ապահովումն է, այնպիսի պայմանների ստեղծումը, որ նրանք կարողանան այդ սպորտաձևում լիարժեք ինքնաարտահայտվել:


Վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս, հնարավորությունների սահմաններում, ամեն ինչ անել` նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, ընդծելով, որ ՀՀ կառավարությանը իր ծրագրային քաղաքականությամբ մեծապես կարևորում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, երիտասարդների համար առողջ ապրելակերպի պայմանների ստեղծումը: Վարչապետը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրա ղեկավարի կողմից այդ սպորտաձևի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքների մասին, միաժամանակ նշելով, որ ֆուտբոլը ցանկալի մակարդակին հասցնելու համար ակնկալիքներն ավելին են, և հետագա համագործակցությունը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ, աջակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ուղղվելու է այդ ակնկալիքների իրականացմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ