Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 փետրվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի նիստ, որտեղ խորհրդի աշխատանքային չորս խմբերը՝ կրթական, մշակութային, սոցիալ-առողջապահական և պետական կառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների փոխհարաբերություններն ուսումնասիրող, ներկայացրին իրենց անցած տարվա գործունեության արդյունքները: Խորհրդի հաստատած միջոցառումների ցանկով աշխատանքային խմբերին տրված հանձնարարականները, ըստ ներկայացված հաշվետվությունների, սահմանված ժամանակացույցի համաձայն տարվա ընթացքում կատարվել են: Խորհուրդը, որում ներառված են ինչպես հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, այնպես էլ կառավարության աշխատակազմի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների պաշտոն յաներ (հիմնականում կանայք); գործադիր իշխանության օգնությամբ փորձել են կանանց մտահոգող հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները քննարկել վարչապետին կից գործող այս կառույցում և իրագործել: Առաջիկա օրերին աշխատանքային խմբերի ղեկավարները հանդիպում կունենան լրագրողների հետ և մանրամասն կներկայացնեն կատարված աշխատանքը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ