Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 փետրվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հավանություն տվեց «Անհատական տվյալների մասին» և «Անհատական համարանիշերի մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնցով կարգավորվում են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից անհատական տվյալների մշակման ընթացքում, ինչպես նաև անհատական համարանիշերի տրամադրման և օգտագործման ընթացքում ծագող հարաբերությունները: Համակարգի ներդրումը հնարավորություն կտա կուտակել և պահպանել քաղաքացու վերաբերյալ տեղեկատվություն՝ իր համար կատարված սոցիալական ապահովագրության վճարների, ընտանիքի (ընտանեկան նպաստի համար); աշխատանքային ստաժի, աշխատավարձի և այլնի մասին, իսկ պետական մարմինների կողմից հաշվառման նույն համարանիշի կիրառումը կնպաստի տեղեկատվության փոխանակման գործընթացի կարգավորմանը: «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշմամբ կառավարությունը սահմանեց 2002 թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման, եկամուտների հավաքագրման, նախատեսված հատկացումների կատարման և առանձին ոլորտների գծով այլ միջոցառումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները: Եվրոպական Հանձնաժողովի «Պարենային ապահովություն» և «Փոխօգնության ֆոնդեր» ծրագրերի 2001 թ. նախապայմանների կատարումն ապահովելու, ինչպես նաև 2001 թ. բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով, գործադիրը որոշում ընդունեց 2002 թ. պետբյուջեով «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման» ծրագրով նախատեսված հատկացումներից 382307.5 հազար դրամ ուղղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված ծրագրերի գծով առաջացած պարտքերի մարմանը՝ ժամկետ սահմանելով մինչև 2002 թ. փետրվարի 25-ը: Ստանձնած պարտավորությունների կատարումը կառավարությանը հնարավորություն կընձեռի կնքելու նաև այս տարվա «Պարենային ապահովություն» ծրագրի հուշագիրը, որի շրջանակներում Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել ևս 9,5 մլն եվրո դրամաշնորհ: Մեկ այլ որոշմամբ, ֆինանսական միջոցներ ուղղվեցին նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տված փաստաբանների, ինչպես նաև ՀՀ պետբյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների՝ 2000 թ. պետբյուջեի կատարման ընթացքում առաջացած պարտքերի փոխհատուցմանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները, որոնց համաձայն ցուցանակի ձևավորումը պետք է իրականացվի սահմանված քաղաքաշինական, ճարտարապետական, տեխնիկական և այլ նորմերին, ինչպես նաև «Լեզվի մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքների դրույթներին համապատասխան: Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի շենքի աջ թևի կից կառույցի փլուզման հետևանքով առաջացած խնդիրների կարգավորման նպատակով, գործադիրը կառավարության պահուստային ֆոնդից համապատասխանաբար 5,9 մլն և 0,7 մլն դրամ հատկացրեց փլատակների մաքրման աշխատանքների համար: Այլ որոշումներով կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը և «Աջակցություն երեխաներին» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Կառավարությունը որոշեց դեկտեմբերի 20-ը նշել որպես Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների օր: Առանձին դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, որն այնուհետև կուղարկվի ԱԺ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ