Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ հայ-ռումինական բարեկամական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, և պատահական չէ, որ Ռումինիան Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած առաջին պետությունն է: Նա վստահություն է հայտնել, որ Ռումինիայի պաշտպանության նախարարի այս այցը ևս կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խթանմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բազմիցս լինելով Ռումինիայում, առիթ է ունեցել անձամբ համոզվելու, որ այդ երկրում իրոք ջերմ ու բարեկամական վերաբերմունք կա Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Հայ-ռումինական հարաբերությունները` թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ, ըստ վարչապետի, հաջողությամբ զարգանում են ու որևէ խոչընդոտ չկա դրանց հետագա առավել ամրապնդման համար: Սերժ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը Ռումինիան դիտում է նաև որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր` ընդգծելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը վերջին տարիներին ավելի է խորացել: Վարչապետի համոզմամբ, այստեղ ևս Ռումինիայի փորձը բավականին օգտակար կարող է լինել Հայաստանի համար: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը լավ հիմք կարող է դառնալ երկու երկրների միջև նաև այլ բնագավառներում փոխգործակցությունը նույնպիսի հաջողությամբ զարգացնելու համար: Նշելով, որ դեռևս 2002թ.-ին` որպես ՀՀ պաշտպանության նախարար, պատասխան այցով լինելով Ռումինիայում, իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության բազմաթիվ կարևոր հարցեր, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն հաջողությամբ իրականացվել:

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն ևս նշել է, որ հայ և ռումին ժողովուրդների միջև հարաբերությունները հարուստ անցյալ և խոստումնալից ապագա ունեն, իսկ այսօր հիմնական խնդիրը լավագույն ներկայի կառուցումն է, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում համագործակցության խորացումը, որին և ուղղված են կողմերի ջանքերը: Մանավանդ որ, ըստ նրա, դրա համար կան բոլոր հնարավորությունները: Նա կարևորել է իր հայ գործընկերոջ հետ այս այցի ընթացքում ստորագրված առաջիկա երկկողմ ռազմական համագործակցության պլանի նշանակությունը, որը նախատեսում է փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական բազայի հետագա կատարելագործում, համագործակցություն ռազմական կրթության և այլ բնագավառներում: Ընդ որում, նախարարի կարծիքով, հիշյալ պլանը քարացած փաստաթուղթ չէ և կարող է առաջիկայում ընդլայնվել:

Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը` կրկին արձանագրելով, որ հայ-ռումինական հարաբերությունները, այդ թվում նաև ռազմական բնագավառում, ամուր հիմք և զարգացման լավ հնարավորություններ ունեն, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ