Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 փետրվարի 2002

Այսօր ՀՀ կառավարությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, կառավարության և Շիրակի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ: Կողմերը հավաստեցին հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը շարունակելու և նոր գործնական քայլերով ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: Հիշեցնելով, որ դեռևս 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Ֆրանսիան իր մասնակցությունը բերեց Հայաստանում իրագործվող նպատակային ծրագրերին, այդ թվում օժանդակությունը Գյումրիի ֆրանսիական դպրոցի հիմնմանը, պարոն Ժան-Նոել Գերինին 16 հազար եվրո նվիրաբերեց՝ դպրոցի հետագա զարգացման համար: Հանդիպման ավարտին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը և Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինին հռչակագիր ստորագրեցին երկու վարչատարածքների միջև համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ