Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 փետրվարի 2002

Փետրվարի 11-13-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի հրավերով, Հայաստան կայցելի Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի և կառավարության անդամների, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ: Այցի ընթացքում Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և ՀՀ Շիրակի մարզի միջև կստորագրվի համատեղ հռչակագիր համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: Ֆրանսիական պատվիրակության անդամները կլինեն Մատենադարանում, կայցելեն Նորք-Մարաշ հիվանդանոց, «Փյունիկ» մարզադաշտ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Հայաստանի ֆրանսիական համալսարանում կհանդիպեն ուսանողության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ