Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 հոկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամներին` խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի օգնական Ջահան Պոլլիևայի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հումանիտար համագործակցության խորհրդի անդամ, Ղազախստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Դյուսեն Կասեինովը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության նախագահ, ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի հարցերով դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 3-5-ը Երևանում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հումանիտար համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, ՀՀ մշակույթի նախարար ՀասմիկՊողոսյանը:

Ողջունելով Երևանում հումանիտար համագործակցության հարցերին նվիրված համաժողովի անցկացման նախաձեռնությունը, վարչապետը նշել է, որ ունենալով հարուստ մշակութային պատմություն, հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել գրի ու գրականության, արվեստի և մշակույթի նկատմամբ: Այդ է պատճառը, որ այսօր ևս Հայաստանը, ըստ վարչապետի, պատրաստակամ է ներգրավվելու հումանիտար համագործակցությանն ուղղված նմանօրինակ բոլոր նախաձեռնություններում:Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ներկա համաժողովը համընկել է մեր երկրում ավանդաբար նշվող Թարգմանչաց տոնի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համաժողովին ու առհասարակ, Հումանիտար համագործակցության խորհրդի և հիմնադրամի աշխատանքներին հայկական կողմի բարձր մակարդակով մասնակցության համար, տիկին Պոլլիևան ընդգծել է, որ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության հարցերով խորհրդի և միջպետական հիմնադրամի ստեղծումից հետո, գործունեության կարճ ժամանակահատվածում, անցկացված նիստերում, կարևոր փաստաթղթեր են ընդունվել 2007-2008թթ. հումանիտար համագործակցության բնագավառում առաջնահերթ միջպետական միջոցառումների անցկացման նախնական պլանի, հումանիտար համագործակցության հիմնադրամի գործունեության ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում էլ տեղի է ունենում մշակույթների ներթափանցման և թարգմանության հարցերին նվիրված համաժողովը Երևանում:

Հանդիպման ժամանակ կարևորելով հումանիտար ոլորտի` գիտության, կրթության ու մշակույթի դերը ժողովուրդների միջև հոգևոր կապի և բարեկամության ամրապնդման գործում, կողմերն ընդգծել են, որ դա նաև լավ հիմք է համագործակցող պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Հումանիտար համագործակցության խորհրդի նախագահը նշել է, որ ԱՊՀ անդամ պետությունները հումանիտար ոլորտում ունեն ընդհանուր հետաքրքրություններ և հայացքներ, կա համագործակցության նպաստավոր դաշտ, անհրաժեշտ է պարզապես համախմբել և համակարգել ջանքերն այդ ուղղությամբ: Ընդգծելով, որ առաջիկայում Աստանայում անցկացվելիք ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության երկրորդ համաժողովն ուղղվելու է հենց այդ նպատակին, տիկին Պոլլիևան ակնկալել է հայկական կողմի ակտիվ մասնակցությունը այդ կարևոր միջոցառմանը ևս:

Հանդիպման ավարտին` հաջողություն մաղթելով Երևանում անցկացվող համաժողովին, վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ հոգևոր-մշակութային ընդհանրություններ ունեցող ժողովուրդների ու պետությունների միջև հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման համար միայն մեծ ցանկություն և կամք է հարկավոր: Նա ընդգծել է, որ պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ նպատակին ուղղված յուրաքանչյուր միջոցառում արձանագրի նոր քայլ, նոր հաջողություն, դառնա իրադարձություն ժողովուրդների ու պետությունների կյանքում:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ