Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 հոկտեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի և ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:


Վարչապետը, օրակարգում ներառված հարցից ելնելով, կառավարության այսօրվա նիստը համարել է կարևորագույն նիստերից մեկը, ընդգծելով. «Մենք ունենք կառավարության ծրագիր, բայց 2008թ. բյուջեն դիտարկում ենք որպես մեր գործունեության հիմնական ծրագիր 2008թ. համար: Վստահ եմ, որ արդեն ծանոթացել եք նախագծի փաթեթին, վստահ եմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը հանգամանորեն կներկայացնի, բայց ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս նշել, որ այս նախագծում ներկայացված թվերը պահանջում են լուրջ ջանքեր, որովհետև այս թվերի տակ մարդկանց թոշակներն են, աշխատավարձերը, երկրի տնտեսական զարգացման ցուցանիշները»:


Ներկայացված փաստաթղթի համաձայն, հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ), Հակակոռուպցիոն ռազմավարության և ՀՀ 2008-2010թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի պահանջները, պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2008թ. սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղել ձեռք բերված տնտեսական աճի պահպանմանը և մակրոտնտեսական կայունության ապահովմանը, գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, տնտեսության մրցունակ, արտահանման կողմնորոշում ունեցող և ներքին ռեսուրսների վրա գործող ճյուղերի գերակշռության ապահովմանը, բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու աղքատության նվազեցմանը, ինչպես նաև դեռևս առկա սոցիալական և տնտեսական այլ հիմնախնդիրների լուծմանը:


Օրինագծով առաջարկվում է ի գիտություն ընդունել, որ ՀՀ 2008թ. համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով` 766.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 842.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների): Դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 76.0 մլրդ դրամ: Նշված ցուցանիշները գերազանցում են ՀՀ 2007թ. համախմբված բյուջեի նախապես կանխատեսվող (դասակարգման տեսանկյունից պետական բյուջեի գծով համադրելի) ցուցանիշները. եկամուտների գծով` 164.0 մլրդ դրամով (կամ 27.2 տոկոսով), ծախսերի գծով` 193.7 մլրդ դրամով (կամ 29.8 տոկոսով) և դեֆիցիտի գծով` 29.7 մլրդ դրամով (կամ 63.4 տոկոսով): Նշվել է, որ ցուցանիշների նման աճը պայմանավորված է ոչ միայն պետական բյուջեի ցուցանիշների շարունակական բարելավմամբ, այլև արտահայտում է համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման կայուն միտումները և դրա շնորհիվ` ծախսերի ծավալների ավելացումը:


ՀՀ 2008թ. պետական բյուջեն առաջարկվել է հաստատել. եկամուտների գծով` 744.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 820.8 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76.0 մլրդ դրամ: Ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, բյուջեի ծախսերի նախագիծը ներկայացված է «GFS-2001» նոր բյուջետային դասակարգմամբ, բացի այդ` ՀՀ 2008թ. պետական բյուջեի նախագծի կազմում ներառվել են նաև ՀՀ սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտները և ծախսերը, որի հետ կապված օրենսդրական փոփոխությունների փաթեթը ևս ներկայացված է ՀՀ կառավարություն` ՀՀ 2008թ. պետական բյուջեի ծախսերի նախագծի հետ միասին: Նախարարը նշել է, որ ՀՀ 2008թ. պետական բյուջեի ծախսերի նախագիծը բովանդակային առումով արտացոլում է վերջին տարիների պետական բյուջեներով ամրագրված երկրի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: Ծախսերի ցուցանիշը հին դասակարգմամբ, որը համադրելի է 2007թ. պետական բյուջեի ցուցանիշների հետ, կազմում է 855 մլրդ դրամ կամ 2 մլրդ 544 մլն ԱՄՆ դոլար:


Ըստ նախագծի, հետևողականորեն շարունակվելու է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը. 2008թ.-ից նախատեսվում է այն ավելացնել ևս 5 հազար դրամով` հասցնելով մինչև 25 հազար դրամի: Ղեկավարվելով ԱՀՌԾ-ի և ՀՀ կառավարության գործունեության ծրագրի դրույթներով` 2008թ., ինչպես և նախորդ վերջին տարիներին նախատեսվում է մեծածավալ ներդրումներ իրականացնել սոցիալական բնագավառի (կրթություն, սոցիալական ապահովություն, ապահովագրություն, առողջապահություն) ճյուղերում: Դրանցում պետական ներդրումները (ներառյալ նշված ոլորտում կառավարման ապարատի պահպանման և ՀՀ կառավարությանն առընթեր սոցիալական ապահովության ծառայության ծախսերը) կկազմեն 377.2 մլրդ դրամ: Մասնավորապես, կրթության ոլորտում պետական բյուջեից ներդրումները 2008թ.-ին ծրագրվել են 103.7 մլրդ դրամի չափով, մոտ 17.1 մլրդ դրամով կամ 19.7 տոկոսով ավելի, քան 2007թ.: Աշխատավարձր բարձրացման արդյունքում 2008թ. մանկավարժների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը (մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները) կհասցվի 89607 դրամի (ներկայիս մոտ 74000 դրամի դիմաց), վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը` 136012 դրամի (ներկայիս մոտ 76295 դրամի դիմաց), իսկ ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմինը` 25436 դրամի (ներկայիս մոտ 23131 դրամի դիմաց):


Առողջապահության ոլորտում 2008թ. նախատեսվում են 54.6 մլրդ դրամ պետական ներդրումներ, որը գերազանցում է 2007թ. տարվա ծրագրված մակարդակը 10.5 մլրդ դրամով, կամ 23.9 տոկոսով: Դա հնարավորություն կտա հիվանդանոցային բուժման միջին գինն ավելացնել 12.7 տոկոսով: Հիվանդանոցային հաստատությունների բժիշկների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը 2008թ. նախատեսվում է 51100 դրամ` 2007թ. 42600 դրամի դիմաց (աճը` մոտ 20 տոկոս), իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապևտների (մանկաբույժների) և ընտանեկան բժիշկների միջին ամսական աշխատավարձը` 77000 դրամ, 2007թ. 64200 դրամի դիմաց (աճը` մոտ 20 տոկոս): Ընդհանուր առմամբ, 2008թ. պետբյուջեում սոցիալական բնույթի ծախսերը ՀՆԱ-ում կազմում են 10.7 տոկոս:


Քաղաքացիական ծառայողների (պետական և դատական ծառայողների), բացառությամբ ՀՀ վերահսկիչ պալատի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների, աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` հիմք ընդունելով 40000 դրամ բազային պաշտոնային դրույքաչափը` 2007թ. 35.5 00 դրամի փոխարեն (աճը կկազմի 1270.0 մլն դրամ): Նախատեսվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերի բարձրացում 20 տոկոսի չափով (70.0 մլն դրամ), օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ամսական ծախսերի փոխհատուցման չափերի ավելացում 20 տոկոսով (233.0 մլն դրամ): Պետական կառավարման մարմիններում հայեցողկան, քաղաքացիական աշխատանք կատարող վարձու աշխատողների և տեխնիկական սպասարկու իրականացնող անձանց աշխատավարձի բարձրացում 12.7 տոկոսի չափով (աճը կկազմի 402.0 մլն դրամ): Ըստ նախարարի, 2007թ. համեմատությամբ 2008թ.-ի համար մոտ 3.4 մլրդ դրամով, կամ 18.6 տոկոսով ավելացվել է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման դոտացիաների տրամադրման և ընդունված օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով համայնքներին տրվող հատկացումների ընդհանուր ծավալը, որը կկազմի 21.3 մլրդ դրամ:


«Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրի գծով ծախսերը ՀՀ 2008թ. պետական բյուջեի նախագծով կկազմեն 29.4 մլրդ դրամ` 2007թ. 26.4 մլրդ դրամի դիմաց, կամ 11.3 տոկոսով ավելի:


Հիմնական կենսաթոշակի չափը նախատեսվում է ավելացնել 60 տոկոսով, իսկ միջին ամսական կենսաթոշակի չափը 2008թ. կկազմի 21842 դրամ` 2007թ. 13242 դրամի դիմաց, կամ 64.9 տոկոսով ավելի, և ՀՀ կառավարության ծրագրին համապատասխան, կհասցվի աղքատության ընդհանուր գծին:


Ընդհանուր առմամբ, սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում, ըստ օրինագծի, կազմում է 46.0 տոկոս, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը` 20.4 տոկոս, տնտեսության ճյուղերինը` 11.7 տոկոս, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական տրանսֆերտների տրամադրմանը` 2.6 տոկոս, պետական պարտքի սպասարկմանը` 1.3 տոկոս և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը` 2.5 տոկոս:


Նշվել է նաև, որ 2008թ. պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ-ի մեջ հարկային եկամուտները և տուրքերը կազմում են 595.1 մլրդ դրամ կամ 16.9 տոկոս:


«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը առավել հանգամանորեն կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողովում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ