Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 փետրվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում են զանգվածային լրատվության տարածմանն առնչվող հարաբերությունները, սահմանվում՝ այդ հարաբերությունների սուբյեկտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի արդյունավետությունն ապահովելու և դրանց, որպես այդպիսիք, որակման գործընթացը կատարելագործելու նպատակով, որոշում ընդունվեց «Մարդասիարական օգնության և բարեգործական ծրագրերի մասին»: Որոշմամբ հաստատվեցին ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը, մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերը՝ որպես այդպիսիք որակելու, ինչպես նաև նշված շրջանակներում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում իրականացնելու կարգերը: Գործադիրը հավանություն տվեց «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող սկզբունքներին: Օրինագծի ստեղծումը պայմանավորված է ՀՀ ֆինանսական շուկայում նոր ինստիտուցիոնալ կառուցվածքների ձևավորման, տնտեսության ռեալ հատվածի վարկավորման համար էժան և մատչելի վարկային ռեսուրսների ապահովման անհրաժեշտությամբ: Հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ վարկային կազմակերպությունների և դրանք կանոնակարգող դաշտի ստեղծումը, որոշման համաձայն, էապես կարող է մեծացնել ոչ միայն միջին ժամկետային և երկարաժամկետ ներդրումների ծավալը, այլև խթանել մանր ու միջին բիզնեսի զարգացումը: Օրինագծի վերջնական տարբերակի վրա առաջիկա օրերին որոշակի աշխատանք կտարվի: Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց նաև օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման Հայաստանի Հանրապետության ծրագիրը: Այն սահմանում է տվյալ ոլորտում մեր երկրի կողմից տարվող քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի նպաստել Քաղաքացիական Ավիաացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) անդամ-պետությունների միջև օդանավերի թռիչքների ընթացակարգերի պարզեցմանը: Ծրագրում հաշվի են առնված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի, ինչպես նաև ԻԿԱՕ-ի և այլ միջազգային ստանդարտների պահանջները: Նիստում հավանություն տրվեց ՀՀ 2002 թ. պետական բյուջեի եռամսյակային համամասնություններին, որը բխում է «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» օրենքի պահանջից: Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան տարածքի հայտարարված աճուրդային վաճառքը 2001 թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին չի կայացել, մեկ հայտատուի մասնակցության պատճառով, և հաշվի առնելով այդ հայտատուի կողմից նպաստավոր ներդրումային առաջարկի առկայությունը, կառավարությունը թույլատրեց Երևանի քաղաքապետին՝ «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան հողամասերը առանց մրցույթի տրամադրել վարձակալության, անհատական բնակելի տներով և հասարակական շենքերով կառուցապատման համար՝ կնքելով համապատասխան պայմանագիր աճուրդի միակ մասնակցի հետ: Այս որոշմամբ, Երևանի քաղաքապետին պարտավորեցվեց առաջացած բոլոր վարձավճարներն ուղղել «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի իրականացմանը: Գործադիրը համաձայնություն տվեց նաև Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության նկատմամբ Վրաստանի պարտքի վերաձևակերպման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ 2002 թ. պետբյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից 28.3 մլն դրամ ուղղվեց ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին միանվագ սոցիալական ապահովագրության վճարների փոխհատուցման նպատակով: Եվս 56.4 մլն դրամ ուղղվեց վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով: Նույն որոշմամբ, սպայական անձակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված թաղման նպաստների փոխհատուցման նպատակով հատկացվեց 375.7 մլն դրամ:
Սեպտեմբեր 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

-

Արխիվ