Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 փետրվարի 2002

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի և հարակից տարածքներում հողօգտագործման վիճակի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեց, որ անցած տարիներին հիշյալ տարածքներում եղել են հողի վարձակալման, պայմանագրերի կնքման ու գրանցման, դրանցում շինարարության իրականացման հետ կապված իրավախախտումներ, որոնց բացահայտման արդյունքում անտառտնտեսության մի շարք պատասխանատուներ արդեն իսկ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նշվեց, որ Ծաղկաձոր քաղաքի վարչական սահմանների ճշտման խնդիրը լուծված է և մոտ ժամկետում կներկայացվի կառավարության հաստատմանը: Որոշվեց չեղյալ համարել հիշյալ տարածքներում ՀՀ պետռեգիստրում գրանցում չունեցող հողային վարձակալության բոլոր պայմանագրերը և դադարեցնել առանց իրավունքի դրանցում իրականացվող շինարարական աշխատանքները: Խորհրդակցության մասնակիցները հաստատեցին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի և հարակից տարածքներում հողօգտագործման խնդիրների կանոնակարգման միջոցառումների ժամանակացույցը, որով նախատեսվում է, մասնավորապես, մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել Ծաղկաձորին ազգային պարկի կարգավիճակ տալու հարցը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ