Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 սեպտեմբերի 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նիստի ժամանակ վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է ս.թ. սեպտեմբերի 24-26-ին ՌԴ կատարած իր պաշտոնական առաջին այցի արդյունքների մասին` ընդգծելով, որ Ռուսաստանի նոր կառավարության հետ առաջին շփումը դրական էր: Սերժ Սարգսյանը հանձնարարել է նախարարներին` Ռուսաստանի կառավարության իրենց գործընկերների հետ շարունակել սերտ համագործակցությունը, իսկ նորանշանակ նախարարների հետ փոխհարաբերություններ հաստատել և գործնական ու ակտիվ աշխատանք սկսել, նկատի առնելով երկու երկրների վարչապետների մտադրությունն ու պայմանավորվածությունը` հաջորդ տարի ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության ծավալները 1 մլրդ դոլարից անցնելու մասին: Այդ ուղղությամբ, ըստ վարչապետի, պետք է աշխատել:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 670 և 2002թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշումների մեջ, որոնց ընդունումը պայմանավորված է 2007թ. ապրիլի 9-ին «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի ընդունմամբ:

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2007-2009թթ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրօօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը: Որոշման ընդունման նպատակն է` երկրի ազգային անվտանգության ընդհանուր ենթատեքստում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությունը, քաղաքացիների կյանքին, առողջությանը և սեփականությանը սպառնացող վտանգի նվազեցումը, մթնոլորտում և ջրոլորտում կատարվող երևույթների վերաբերյալ տեղեկատվական պահանջարկի ապահովումը, ինչպես նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի և «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի սկզբունքներից և դրույթներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2007թ. իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 316 մլն 356.97 հազար դրամ, այդ թվում` Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի Լեռնանցք-Ծավ և Ծավ-Լեռնանցք ճանապարհահատվածի շինարարության համար 248 մլն 394.67 հազար դրամ, իսկ Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի շինարարության համար` 67 մլն 962.30 հազար դրամ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տրանսպորտի և կապի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է նաև Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի և դրա անվտանգության գոտիների ծրագիծը 197.4 կմ երկարությամբ և 987 հա ընդհանուր մակերեսով: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզպետներին` երկամսյա ժամկետում, գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի համայնքների ղեկավարների հետ համատեղ, ուսումնասիրել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված տարածքներում գտնվող հողերի (այդ թվում` անտառային ֆոնդի հողերի) կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, գազամուղի սահմանափակումների գոտիները և այդ գոտիներում օգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցում կատարելու վերաբերյալ: Հանձնարարվել է նաև` ելնելով բնապահպանական խնդիրներից, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն գազամուղի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի շինարարության ժամկետները չխախտելու նպատակով, առաջարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որպես պատվիրատուի, կապալառուների հետ կնքվելիք պայմանագրով շինարարական և նախագծման աշխատանքներն իրականացնել զուգընթաց, ըստ փուլերի` ապահովելով նախագծերի բնապահպանական փորձաքննությունը: Որոշմամբ նշված աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանվել 2009թ. հունվար ամիսը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 165 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածի ասֆալտբետոնե պատվածքի վերջին շերտի կառուցման աշխատանքների իրականացման համար: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից ևս 24 մլն դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի, Դրաստամատ Կանայանի` Դրոյի հուշակոթողի վերանորոգման և բարեկարգման խնդիրն ապահովելու համար:

«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 336 մլն 208 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 2007թ. սեպտեմբերի 1-ից նախարարության ենթակայությանը հանձնված «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» հանդիսացող ՊՈԱԿ-ների ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 6-ի «ՀՀ տարածքում 2007թ. գարնանային հեղեղումներից տուժած բնակչությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2007թ. պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 694-Ա որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ բնակչության կողմից ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններ ներկայացված դիմումների և գարնանային հեղեղումներից տուժած համայնքների ղեկավարների գրությունների հիման վրա` մարզպետների հանձնարարությամբ մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվել հեղեղման ենթարկված տնտեսություններում, որոնց արդյունքում ճշտվել են վնասի չափերն ու տուժած ընտանիքների ցուցակները:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ, որը նպատակ ունի օպտիմալացման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Ամասիայի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ` կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Սահմանվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված «ՀՀ Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հետ վերցված Ամասիա գյուղում գտնվող ուսումնական և ուսումնաարտադրական մասնաշենքերը` համապատասխանաբար, 1008.56 քմ ընդհանուր մակերեսով և 5 մլն 346 հազար դրամ սկզբնական արժեքով ու 1446.72 քմ ընդհանուր մակերեսով և 28 մլն 277 հազար դրամ սկզբնական արժեքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Զաքյան 2/1 հասցեում գտնվող գույքը և ամրացնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 44 հասցեում գտնվող 456քմ մակերեսով 5 մլն 593 հազար դրամ արժողությամբ շինությունով և դրա սպասարկման համար անհրաժեշտ 2800քմ հողամասով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: Որոշման համաձայն, նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն ապահովելուց հետո, այն կնվիրաբերվի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին` ցուցահանդեսային համալիր ստեղծելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը սահմանել է, որ ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Պետական հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) ռազմավարության ծրագրի իրականացմանն օժանդակելու համար» և «ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) իրականացման կարողությունների համար» դրամաշնորհների համաձայնագրերի միջոցների հաշվին ծրագրերն իրականացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջոցով, իսկ ծրագրերի համակարգման` ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը: Որոշմամբ համապատասխան լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի հիշյալ որոշման մեջ:

Նիստում գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 13 մլն 651.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 14-ի N 746-Ն որոշմամբ միաձուլման ձևով վերակազմակերպված «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» և «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ների տեղափոխման աշխատանքների կազմակերպման և «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին ամրացված ուսումնական մասնաշենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:

Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է` փոխադարձ սկզբունքների հիման վրա, Էստոնիայի Հանրապետության դիվանագիտական անձնագիր կրող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Տեխնիկա Պլյուս» ՓԲԸ-ին տալ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիա:

Ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի «Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 1679-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարմանը, որը պայմանավորված է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում 2006թ. դեկտեմբերի 22-ին կատարված փոփոխությամբ:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, լրացում կատարելով ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 12-ի N 825-Ն որոշման մեջ, գործադիրը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմում ստեղծել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի N 202-Ն որոշման մեջ: Այն պայմանավորված է 2007թ. փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ-ի կողմից «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի ընդունմամբ, որի համաձայն նախկինում եղած` չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզիաների փոխարեն ներկայումս տրամադրվում է կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա:

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882 որոշմամբ հաստատված պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, ՊՈԱԿ-ների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգում, որի համաձայն հիշյալ կարգը չի տարածվում պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի օտարման հետ կապված հարաբերությունների վրա:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 22-ի «ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մաքսային օրենսգրքի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով, որոնց համաձայն «Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում», «Ազատ տնտեսական գոտու կազմակերպում» և «Ազատ տնտեսական գոտու շահագործում» գործունեության տեսակները լիցենզավորման ենթակա են, և լիցենզիաները տրամադրվում են բարդ ընթացակարգով: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին են համապատասխանեցվել նաև լիցենզիայի դադարեցման հիմքերը և դրանց քննարկման ժամկետները: Որոշմամբ հաստատվել են գործունեության հիշյալ տեսակների լիցենզավորման կարգերը և ձևերը:

Նիստում որոշում է ընդունվել ՀՀ Սյունիքի մարզի Փայահանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային 513.42 հա հողերը` որպես արոտավայր, գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելու և անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ:

Կառավարությունը հավանություն է տվել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշվել է նաև հիշյալ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը համարել անհետաձգելի:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև 2007թ. աշնանային զորակոչը կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ