Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 փետրվարի 2002

Այսօր տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ, որը վարեց ՀՀ վարչապետ, ԶՀԳ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ԶՀԳ-ի 2002 թ. աշխատանքային ծրագրի նախագիծը և ընթացիկ այլ հարցեր: Ըստ ԶՀԳ գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանի, ի կատարումն նախորդ նիստի հանձնարարականի, բանակցություններ են ընթանում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի հետ՝ Մոսկվայում մշտական գործող ցուցահանդեսային տաղավարում հայկական ապրանքների մշտական գործող ցուցահանդես-վաճառք կազմակերպելու նպատակով համապատասխան միջոցառումների ծրագիր մշակելու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով այս տարվա աշնանը Երևանում կայանալիք ցուցահանդեսի կազմակերպման հանձնարարականի կապակցությամբ նշվեց, որ ներկայումս կազմվում է ԱՊՀ երկրներում 2002թ. անցկացվելիք ճյուղային-մասնագիտացված ցուցահանդեսների ընդհանուր ցանկը, որը ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից կուղարկվի ՀՀ կառավարության համաձայնեցմանը: Ըստ Վ. Մովսիսյանի, ցանկում կհստակեցվեն ցուցահանդեսների անցկացման ժամկետներն ու մեխանիզմները, մասնակիցները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները: Նախորդ նիստի հանձնարարականներից էր նաև ԶՀԳ-ի 2002թ. աշխատանքային ծրագրի լրամշակված տարբերակի ներկայացումը, որն այսօր դրվեց ԶՀԳ խորհրդի հաստատմանը: Ծրագրով նախատեսվում են ՀՀ ներդրումային միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութերի մշակում և տպագրում, Հայաստանում և արտերկրում մասնագիտացված գործարար համաժողովների և սեմինարների կազմակերպում, Հայաստանի՝ որպես բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկրի վարկանիշի ձևավորում, պոտենցիալ ներդրողների վերաբերյալ տեղեկատվության գնահատում, աջակցություն Հայաստանում և ԼՂՀ-ում գործարարությանն օժանդակող կառույցների կազմավորմանը, ՀՀ կառավարության պատվերով՝ ձեռնարկությունների գործարար ծրագրերի փորձաքննություն և առաջմղում, Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ երկրների միջև երկարաժամկետ տնտեսական միջպետական համագործակցություն, արտահանման նպատակով առաջարկվող հայաստանյան արտադրության ապրանքների վերաբերյալ տեղեկատվական միասնական բանկի ստեղծում և այլ միջոցառումներ: Քննարկումից հետո, արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, խորհուրդը հավանություն տվեց ԶՀԳ 2002 թ. աշխատանքային ծրագրին: Այսօրվա նիստում խորհուրդը որոշեց ԶՀԳ փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքում ձևավորել ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժին, որի համար լրացում կկատարվի ՀՀ վարչապետի 2001 թ. ապրիլի 5-ի N260 որոշման մեջ: Խորհրդի մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման» հիմնադրամ: Նիստում լսվեց նաև «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրեն Գ.Չուգասզյանի զեկուցումը՝ Երևանում այս տարվա ապրիլին կայանալիք ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ