Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 սեպտեմբերի 2007


Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այսօր առավոտյան մեկնել են Մոսկվայի քաղաքապետարան, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի հանդիպումը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ:


Նախքան հանդիպումը ՀՀ վարչապետը գրառում է կատարել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում.


«Հայ-ռուսական հարաբերությունները բնական շարունակությունն ու զարգացումն են մեր ժողովուրդների միջև դարերով հաստատված ավանդական այն կապերի, որոնք հիմնված են հոգևոր ընդհանրության և շահերի միասնության վրա:


Անկեղծորեն ուրախ եմ նշելու Հայաստանի և Մոսկվայի կառավարությունների, Երևանի և Մոսկվայի քաղաքապետարանների միջև բազմակողմանի համագործակցության բարձր արդյունավետությունը և այն նշանակալի ավանդը, որ ներդնում են նրանք մեր երկրների միջև հարաբերությունների խորացման և զարգացման գործում:


Մոսկվայի կառավարությանը և քաղաքապետարանին մաղթում եմ հետագա արգասավոր գործունեություն` ի շահ Մոսկվայի և մոսկվացիների և ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների զարգացման»:


Այնուհետև Յուրի Լուժկովի հետ զրույցի ընթացքում, նշելով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը, վարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մոսկվայի կառավարությունների, ինչպես նաև Երևանի ու Մոսկվայի քաղաքապետարանների միջև բազմակողմանի համագործակցությունը կարևոր դեր է խաղում այդ հարաբերությունների խորացման և զարգացման գործում: Նա ընդգծել է, որ մշտապես մեծ ուրախությամբ է նշում, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են և տնտեսական համագործակցությունն աստիճանաբար բարձրանում է դեպի քաղաքական հարաբերությունների մակարդակ:


Ողջունելով հյուրերին, Յուրի Լուժկովը ևս ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ռազմավարական գործընկերության բնույթ են կրում, տարեցտարի զարգանում են` կրթամշակութայինից վերաճելով նաև գործնական հարաբերությունների: Ըստ նրա, չնայած վերջին շրջանում ներդրումային քաղաքականությունը որոշակիորեն ակտիվացել է, սակայն առևտրային կապերը երկու երկրների միջև դեռևս ուշադրության կարիք ունեն. «Երբ գալիս ես Երևան և տեսնում հայկական արտադրանքի տեսականին, հասկանում ես, որ դրանք միանգամայն մեծ պահանջարկ կարող են ունենալ և իրենց արժանի տեղը գտնել Մոսկվայի առևտրային կետերում», ասել է Մոսկվայի քաղաքապետը: Հայկական արտադրանքի առավել լավ իրացման նպատակով, նա կարևորել է մեծածախ առևտրի կենտրոնների հիմնումը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև ապրանքաշրջանառության ծավալների աճի վրա: Մոսկվայի քաղաքապետը կարևոր է համարել նաև երկկողմ համագործակցությունը շինարարության ոլորտում: Յուրի Լուժկովը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ Մոսկվայում ներկայումս ակտիվորեն քննարկվում են միգրացիայի խնդիրները, մասնավորապես, այլ երկրներից ժամանած և Ռուսաստանի մայրաքաղաքում աշխատանք փնտրող քաղաքացիների համար աշխատանքային գործունեության և ժամանակավոր բնակության պայմանների ապահովման հարցերը:


Զրույցի ընթացքում վարչապետ Սերժ Սարգսյանը նույնպես տեսակետ է հայտնել, որ չնայած երկու երկրների միջև համագործակցության տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն դրանք դեռևս բավականին համեստ են` նկատի առնելով առկա մեծ ներուժն ու լիովին չօգտագործված հնարավորությունները: Նա գոհունակությամբ է նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնք ևս կարևոր դեր են խաղում տնտեսական համագործակցության զարգացման գործում: Վարչապետը համաձայնել է Մոսկվայի քաղաքապետի տեսակետին, որ ռուսական շուկայում հայկական արտադրանքը դեռևս իր ամբողջ տեսականիով պատշաճ և լիարժեք ներկայացված չէ: Նա կարևորել է նաև Ռուսաստանի տարածաշրջանների, այդ թվում` Մոսկվայի հետ համագործակցության, Մոսկվայի օկրուգների և Երևանի առանձին համայնքների միջև փոխգործակցության հետագա ծավալումը:


Հայաստանի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ «2005-2007թթ. Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագրի» իրականացումը երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի` այդ համատեքստում կարևորելով 2008-2011թթ. համագործակցության ծրագրի նախապատրաստման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը:


Վարչապետն ընդգծել է նաև Երևանում Մոսկվայի տան և Մոսկվայում Երևանի Առևտրի կենտրոնի բացման նշանակությունը, որը հնարավորություն կտա խորացնել բազմակողմանի հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև:


Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հումանիտար ոլորտում համագործակցությանը, նշելով, որ վերջին երկու տարում այն բավականին ակտիվ է եղել: Ըստ նրա, դրան, անկասկած, նպաստել է Հայաստանում Ռուսաստանի տարվա և Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը:


Հաշվի առնելով երկու երկրների ժողովուրդների պատմական և հոգևոր սերտ կապերը, ինչպես նաև Ռուսաստանի և, մասնավորապես, Մոսկվայի գիտական ու մշակութային վիթխարի ներուժը, վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս նպաստելու երկկողմ մշակութային, կրթական, տեղեկատվական և գիտատեխնիկական կապերի խորացմանը:


Զրույցի ավարտին ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Լուժկովին Մոսկվայում հայկական նոր եկեղեցու շինարարության հնարավորություն ընձեռելու համար:


Յուրի Լուժկովի հետ հանդիպումից հետո վարչապետ Սերժ Սարգսյանն այցելել է Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցի, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ, դիտել է շինարարական աշխատանքների ընթացքը:


Այնուհետև պատվիրակությունը մեկնել է ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵԱՏՀ) գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, Ռուսաստանի ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ:


Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՀ-ի շրջանակներում փոխգործակցության հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:


Այսօր երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:
















Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ