Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 սեպտեմբերի 2007




Այսօր սկսվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնությունում:




Վաղ առավոտյան ՌԴ մայրաքաղաքում ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի գերեզմանին և հարգանքի տուրք մատուցել` Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով զոհվածների հիշատակին:




Այնուհետև պատվիրակությունը` ՀՀ կառավարության ղեկավարի հետ, ուղևորվել է ՌԴ կառավարություն, որտեղ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը գործընկերոջ` ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ: Մինչ առանձնազրույցը, պատվիրակությունների ընդլանված կազմով հանդիպմանը վարչապետը նախ երախտագիտություն է հայտնել ՌԴ կառավարության նախագահին` պաշտոնական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից, նա մեկ անգամ ևս շնորհավորել է Վիկտոր Զուբկովին` ՌԴ կառավարության նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու և նաև ՌԴ կառավարության կազմավորման կապակցությամբ: Գոհունակություն հայտնելով ամենատարբեր բնագավառներում ակտիվ համագործակցության մակարդակից և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ընթացքից, վարչապետն ընդգծել է, որ դրան նպաստում են նաև երկու երկրների նախագահների միջև հաստատված գործնական ու բարեկամական ջերմ հարաբերությունները:




«Ես եկել եմ շատ որոշակի առաջարկություններով և, հուսով եմ, մեր երկխոսության ընթացքում դրանց վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ կամրագրենք», նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:




Ողջունելով հյուրերին և խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովն այն համարել է երկարաժամկետ, կայուն զարգացող և բարեկամական. «Երկու երկրների միջև երկխոսությունը շարունակական բնույթ ունի: Մեր գործակցությունը վերընթաց զարգանում է, վերջերս նշեցինք ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը: Նախագահներ Ռ. Քոչարյանի և Վ. Պուտինի կանոնավոր հանդիպումներն ու երկխոսությունը առանձնահատուկ ռիթմ են հաղորդում բոլոր ուղղություններով հայ-ռուսական համագործակցությանը», նշել է ՌԴ կառավարության նախագահը:




Գոհունակությամբ խոսելով տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում ընդլայնվող համագործակցության և բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների վերաբերյալ, Վիկտոր Զուբկովը վստահություն է հայտնել, որ 2008թ. Հայաստանի և Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ևս այդ հարաբերությունները կշարունակվեն:




Հանդիպման ընթացքում վարչապետներ Վիկտոր Զուբկովը և Սերժ Սարգսյանը խոսել են վերջերս Երևանում կայացած Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի և մինչ 2010թ. ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկարատև համագործակցության ծրագրի իրականացման միջոցառումների մասին: Բավականին գործնական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ բարձրացված մի շարք հարցերի հետ կապված, որոնք վերաբերել են տրանսպորտային հաղորդակցության բարելավմանը, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալի ներգրավման խթանմանը, էներգետիկայի` հատկապես ատոմային և գազաէներգետիկայի բնագավառում համագործակցության զարգացմանը, Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման հայ-իրանա-ռուսական նախագծի ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմանը, պետական պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված հայկական արդյունաբերական և գիտական ձեռնարկությունների վերազինման և շահագործման գործընթացի արագացմանը և համագործակցության տարբեր ոլորտները ներառող մի շարք այլ հարցերին, Վիկտոր Զուբկովը հստակ և որոշակի ժամկետների ամրագրմամբ հանձնարարականներ է տվել այդ ոլորտների պատասխանատու պաշտոնյաներին` ընդգծելով, որ կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար պետք է զեկուցեն իրեն և բարձրացված խնդիրները պետք է լինեն ՌԴ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում:




Առանձնազրույցի ընթացքում վարչապետները երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման ընթացքից, ապրանքաշրջանառության մեծացման բարձր տեմպերից և Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ֆինանսական ներդրումների մակարդակից: Նրանք խոսել են 2007թ. առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին, որը կազմել է 72.1 տոկոս` 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ըստ վարչապետների, Հայաստանի և Ռուսաստանի միջև հաջողությամբ է զարգանում նաև ներդրումային համագործակցությունը: Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանը 74 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Հայաստանի տնտեսության մեջ` 3.8 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Կողմերը բարձր են գնահատել նաև հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մակարդակը: Միաժամանակ, վարչապետներն ընդգծել են, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը դեռևս զարգացման մեծ ներուժ ունի:




Զրուցակիցները նշել են, որ գնալով կատարելագործվում է հայ-ռուսական հարաբերությունների իրավապայմանագրային բազան. ուժի մեջ են մտել մի շարք համաձայնագրեր, իսկ դրանց մի մասի նախապատրաստման աշխատանքները շարունակվում են միջկառավարական մակարդակով: Ըստ նրանց, երկու երկրների միջև շարունակում է ակտիվորեն զարգանալ նաև համագործակցությունը հումանիտար ոլորտում: Մասնավորապես, 2005թ. Հայաստանում Ռուսաստանի տարվա և 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը նոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացման համար, որոնց տեմպերը, կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է պահպանել և զարգացնել:




Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել զրուցակցին` կառուցողական երկխոսության համար` վստահություն հայտնելով, որ այս հանդիպումը ևս կարևոր քայլ կհանդիսանա Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման և զարգացման գործում:




Հանդիպման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ստորագրվել են, մասնավորապես, «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 1996թ. սեպտեմբերի 27-ի «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառնման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրում փոփոխություն և «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2000թ. հոկտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գրանցման սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունները: Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել են` համապատասխանաբար, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը:




Փաստաթղթերի ստորագրումից հետո կայացել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հանդիպումը լրագրողների հետ:




Այնուհետև ՀՀ կառավարության պատվիրակության անդամները մասնակցել են ի պատիվ ՀՀ վարչապետի ՌԴ կառավարության նախագահի անունից տրված պաշտոնական ճաշկերույթին:




Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության ասուլիսների սրահում հարցազրույց է ունեցել Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության հետ: Այսօր երեկոյան նախատեսվում է նաև վարչապետ Սերժ Սարգսյանի «առանց փողկապի» հանդիպումը Մոսկվայի բուհերի հայ ուսանողների հետ:




Վաղը` սեպտեմբերի 26-ին, կշարունակվի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Նախատեսվում են վարչապետի հանդիպումները Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ:










 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ