Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 փետրվարի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Կյունիին: Շնորհավորելով դեսպանին, վարչապետը հույս հայտնեց, որ նա հաջողությամբ կշարունակի այն բարի ավանդույթները, որ ձևավորվել էին իր նախորդի՝ պրն Լեգրայի պաշտոնավարման շրջանում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ համագործակցության համար բոլոր նախադրյալները կան՝ երկու երկրների միջև գոյություն ունեն բարձր մակարդակի հարաբերություններ, ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներից մեկն է: Սակայն, ըստ վարչապետի, քաղաքական հարաբերությունների մակարդակն այսօր համահունչ չէ տնտեսական գործակցության մակարդակին, որտեղ չնայած կան հաջողված օրինակներ, բայց դրանք դեռևս բավարար չեն. «Մենք շահագրգիռ ենք, որ ֆրանսիական կապիտալը հիմնավորվի հայաստանյան շուկայում, որտեղ փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու մեծ հանարավորություներ կան», -նշեց վարչապետը: Պարոն Կյունին վստահեցրեց, որ կշարունակի հաստատված բարի ավանդույթները, շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ աջակցելու պատրաստակամության համար, նշելով, որ իր երկիրը մեծապես կարևորում է տարածաշրջանի կայունությունը և շարունակելու է դրա հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տնտեսական դաշտում, նաև կրթության ոլորտում գործակցության հնարավոր ուղղություններին ու ծրագրերին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ