Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 սեպտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի ղեկավարությանը` հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի գլխավորությամբ: Ընդունելությանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:


Վարչապետը շնորհավորել է ընդունելության բոլոր մասնակիցներին Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի կապակցությամբ, ընդգծելով, որ նրանք և այն բոլոր բարեգործական կազմակերպությունները, որ նրանք ներկայացնում են հսկայական ավանդ ունեն մեր պետության կայացման գործում: Ըստ վարչապետի, խնդիրը միայն այն չէ, որ այդ կազմակերպությունները սատար են կանգնում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին` կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման հարցերում, օգնում կարիքավորներին, սոցիալապես խոցելի խավերին, այլև այն, որ օրինակ են ծառայում բոլոր կայացած մարդկանց համար` օգնելու այլոց և հայրենի պետությանը: «Ուրախ եմ, որ ձեր լավ օրինակն արդեն սաղմեր է ձգում Հայաստանում», ասել է Սերժ Սարգսյանը:


Ընդգծելով, որ բարեգործությունը, անշուշտ, նաև թվերով է հաշվվում և Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների ընդհանուր ծավալն արդեն հատում է 500 մլն ԱՄՆ դոլարի սահմանը, վարչապետը նշել է, որ այդ ամենի իրական արժեքը, անկասկած, շատ ավելի մեծ է և շնորհակալություն է հայտնել բոլորին` իրենց հայրենանվեր գործունեության համար:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը երախտագիտություն է հայտնել ամերիկայի բոլոր հայկական բարեգործական կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, Հայաստանի պետական ու ոչ պետական կազմակերպություններին և անհատներին` իրենց ծրագրերն ու նախաձեռնություններն իրականացնելու համար, ընդգծելով, որ առանց այդ ներդաշնակ աշխատանքի հաջողության հասնելն անհնար կլիներ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ