Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2007




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:




Նիստում, վարչապետի առաջարկությամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը կառավարության անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2007թ. անցած ութ ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշների վերաբերյալ: Նա նշել է, որ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ՀՆԱ-ի ծավալը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 651 մլրդ դրամ, իսկ հավելաճը անցած տարվա 8 ամիսների նկատմամբ` 13.6 տոկոս: Ըստ նրա, հանրապետությունը երբևիցե 8 ամիսների ընթացքում նման առաջանցիկ տեմպ չի ունեցել: Վարչապետը հանձնարարել է, մասնավորապես, հարկային ու մաքսային ծառայություններին` անհրաժեշտ եզրակացություններ անել ներկայացված տեղեկատվությունից, իսկ ճյուղային նախարարություններին` ձեռնարկել բոլոր միջոցները` արդեն հաջորդ տարվա տնտեսական աճի հիմքերը նախապատրաստելու համար:




«ՀՀ բյուջետային համակարգի մասին« ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 12 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` Երևանում 2007թ. անցկացվելիք աշխարհի միջև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կազմակերպման նպատակով Հայաստանի շախմատային ֆեդերացիային որպես նվիրաբերություն տրամադրելու համար:




«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել ՀՀ Շիրակի մարզի Շիրակի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Շիրակի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 2 մլն 127.9 հազար դրամն ուղղելու ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների իրականացմանը:




Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 12-ի N 802-Ա որոշման մեջ, ըստ որի հիշյալ որոշմամբ մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման շինարարական աշխատանքների համար 2007թ. առաջին կիսամյակում հատկացված 83 մլն 890 հազար դրամ գումարը` կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, նվազել է 7 մլն 649.8 հազար դրամով, որը կհատկացվի Քարագլոխ գյուղի կամրջի վերանորոգմանը:




Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 8 մլն 951 հազար դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի կազմում «Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների նեյրոքիմիայի և նեյրոիմունոլոգիայի լաբորատորիա» ստեղծելու, 25 մլն դրամ` ֆինանսական վերահսկողության, պետության գույքային շահերի պաշտպանության, ինչպես նաև գանձապետական համակարգի ոլորտում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու, ինչպես նաև մինչև 65 հազար 577.2 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ՀՀ-ի և Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հայաստան.Հանրային հատվածի ներքին աուդիտ» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում մատուցելիք ծառայությունների դիմաց հաշվարկվելիք հարկերը պետական բյուջե վճարելու նպատակով: Եվս 12 մլն 44.5 հազար դրամ է հատկացվել ՀՀ դատախազությանը` «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար:




«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «Հովտամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ` դրա կառավարման, ինչպես նաև հիշյալ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահելով ՀՀ Արմավիրի մարզպետին: Սահմանվել է, որ նորաստեղծ կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 9 մլն 800 հազար դրամ արժողությամբ գույք, բացառությամբ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի: Որոշման համաձայն, անհատույց օգտագործման իրավունքով ՊՈԱԿ-ին են հանձնվում նաև 150 մլն 842 հազար դրամ արժողությամբ գույք, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Համապատասխան լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ:




Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:




Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանվել է ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին ՀՀ կառավարության լիազոր մարմնին հայտնելու կարգը: Որոշումը ներառում է նաև 1995թ. հունվարի 1-ից հետո մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած և այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած անձանց կողմից այդ մասին ՀՀ կառավարության լիազոր մարմնին հայտնելու ընթացակարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը:




Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի կողմից «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայով» նախատեսված լիազորությունները լիարժեք իրականացնելու նպատակով: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները պայմանավորված են հիշյալ օրենքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի միջև համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:




Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրի 5-րդ փոփոխությունում լրացում կատարելու մասին նամա-համաձայնագրի նախագծի կնքման առաջարկությանը:




Գործադիրը հավանություն է տվել «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս, որի հիմնական նպատակը 2004թ. ապրիլի 16-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման մեջ օգտագործված, ինչպես նաև ներկայումս միջազգային լայն կիրառում ունեցող մի շարք հասկացությունների ամրագրումն է հիշյալ օրենքում:




Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որի համաձայն առաջարկվում է հիշյալ ուսումնական հաստատություններում խորհուրդների ձևավորման ժամկետը` 2008թ. սեպտեմբերի 1-ի փոխարեն սահմանել 2007թ. դեկտեմբերի 1-ը` ՊՈԱԿ-ների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունները ժամանակին և լիովին իրականացնելու նպատակով:




Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Այն պայմանավորված է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որոնց արդյունքում ՀՀ-ում ներդրվել է երկքաղաքացիության ինստիտուտը: Նախագծով նախատեսվում է բնակչության պետական ռեգիստրում կուտակել նաև երկքաղաքացիների վերաբերյալ տվյալներ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել երկքաղաքացիների հաշվառումը:




Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք բխում են ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 19-ի նիստի հանձնարարականների պահանջներից: Մասնավորապես, դրանցից մեկի համաձայն, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմում «Սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների գործունեության համակարգման» վարչության ստեղծումը կօժանդակի մարզում զարգացման տեմպերի արագացմանը և ներդրումային ակտիվության էական աճին:




Գործադիրի ընդունած որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիայի փոփոխմանը:




Նիստում հավանություն է տրվել նաև պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված մի շարք ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ