երկուշաբթի, 28 հունվարի 2002
Հունվարի 26-ին ՀՀ վարչաետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջան: Իրինդ գյուղի դպրոցին խոստացած համակարգիչները հանձնելուց հետո, վարչապետն այնուհետև Աշնակ գյուղում ծանոթացավ Գևորգ Չաուշի թանգարանի վերանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք տեղ էին գտել ՀՀ կառավարության մշակած Արագածոտնի մարզի հիմնախնդիրների միջոցառումների ծրագրում: Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ արձանագրեց, որ սահմանված ժամկետում և վերանորոգման, և ներքին հարդարման աշխատանքները պատշաճորեն կատարվել են: