Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 սեպտեմբերի 2007

 

Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարման ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որին բացի ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետից և ՀՀ ԿԲ նախագահից, հրավիրվել են նաև «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնը և ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կարեկին Կրկ Օդաբաշյանը:

Խորհրդակցության սկզբում վարչապետն ընդգծել է, որ «Հայփոստ» ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնվել ընկերության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, մեր բնակչությանը միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայություններ մատուցելու, «Հայփոստը» բարեփոխելու և արդիականացնելու ակնկալիքով և շահագրգռությամբ: Ս.թ. սեպտեմբերի 7-ին «Հայփոստի» խնդիրների շուրջ հրավիրված խորհրդակցությունից հետո, անհրաժեշտություն տեսնելով լսել նաև ընկերության զարգացման ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ «Հայփոստ»-ը կառավարող կողմի առաջարկություններն ու առկա խնդիրների վերաբերյալ տեսակետները և միաժամանակ ճշտելու, թե որքանո՞վ են իրավիճակի վերաբերյալ նրանց այսօրվա պատկերացումները համապատասխանում մինչև ընկերության կառավարումն ստանձնելը եղած պատկերացումներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ հստակեցումները հնարավորություն կտան, որպեսզի դրանից հետո, կողմերից յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում քայլեր ձեռնարկի առկա խնդիրները լուծելու և դրված նպատակին սահմանված ժամկետում հասնելու համար:

«Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնը երախտագիտություն է հայտնել ընկերության կառավարման ընթացքում առաջացած դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելու գործում ՀՀ կառավարության և նրա ղեկավարի պատրաստակամության ու ջանքերի համար և ներկայացրել մինչ այժմ իր գլխավորած ընկերության կողմից իրականացրած աշխատանքն ու առաջացած խնդիրները` խորհրդակցության մասնակիցների հետ քննարկելով դրանց լուծման հնարավոր ուղիները: Վարչապետի առաջարկով նա հանգամանորեն ներկայացրել է նաև պայմանագրային պարտավորությունների շրջանակում առաջիկա տարիներին ըստ փուլերի իրականացվելիք աշխատանքն ու ակնկալվող արդյունքները:

Խորհրդակցության ավարտին վարչապետը, կառավարության կողմից ընկերությանը հնարավոր աջակցություն ապահովելու համար, հանձնարարականներ է տվել համապատասխան մարմիններին` մեկ անգամ ևս ընդգծելով, որ ծրագրի իրագործման ընթացքը մշտապես լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ