Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 28 հունվարի 2002

Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ Հայոց բանակի կազմավորման 10-ամյակը մեր ժողովրդի, մեր անկախ պետության ամենանշանակալից տարեթվերից է: Մեր ժողովրդին պարտադրված արցախյան պատերազմի բոցերի մեջ, կամավոր երկրապահական ջոկատների ու կադրային սպաների ներդաշնակ միաձուլումից ծնված ազգային բանակը հայ ժողովրդի դարավոր երազանքների, ապրելու կամքի և ուժի վկայությունն էր: Կայացման տասնամյա այս ճանապարհը այն անցավ իր ակունքների մոտ կանգնած զորապետերի մեծագույն նվիրումի, մեր մայրերի անսահման համբերության, ընկերների ու եղբայրների քաջության և հերոսության շնորհիվ: Թանկ ու նվիրական կորուստները, Եռաբլուրում հանգչող մեր հերոս մարտիկների լուսեղեն շիրիմները միայն ամրացրին դեպի նպատակակետը տանող հավատն ու կոփեցին հաղթելու կամքը: Իսկ առջևից գնացող մերօրյա Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի Գործն ու Խոսքը շունչ ու ոգի տվեցին նրա հաղթական երթին: Այսօր մեր բանակը հուսալիորեն պաշտպանում է անկախ Հայաստանի պետական սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը արտաքին ոտնձգություններից: Բանակի հզորությունը մեզ նաև վստահություն է ներշնչում վաղվա օրվա, ապագայի նկատմամբ: Բայց մենք իրավունք չունենք հանգստանալու ձեռք բերածով: Չմոռանանք, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի ավարտվել, ու նաև հայոց բանակի, նրա մարտական ոգու շնորհիվ է, որ Արցախն այսօր ամուր և անխոցելի է զգում իրեն: Բանակի հզորության ամենամեծ երաշխիքը մեր անկախ պետականության ամրապնդումն է: Անկասկած, շատ կարևոր է համազգային հոգատարությունը բանակաշինության գործին, հայրենիքի և սփյուռքի առողջ ուժերի միասնությունն ու համախմբվածությունը մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության կարևորագույն խնդիրների լուծման գործում: Շնորհավորելով բոլորիս հայոց բանակի 10-ամյա տարելիցի առթիվ, մաղթում եմ մարտունակության, համազգային միասնության և փառապանծ հաղթանակների նորանոր տասնամյակներ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ