Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 26 հունվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որի սկզբում նախ զեկուցվեց նախորդ՝ 2001թ. դեկտեմբերի 25-ի նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվեց, որ «Հայ-ամերիկյան հեռուստատեսային հաղորդակցություն» ՓԲԸ-ի վերալիցենզավորման վիճելի հարցի լուծման գործում էական տեղաշարժ չկա: ԳԱԽ-ի անցած նիստում այս հարցը լսելուց հետո, կողմերին առաջակվել էր խնդիրը լուծել իրավական դաշտում, քանի որ ոչ ԳԱԽ-ը, ոչ կառավարությունն այդտեղ միջամտելու իրավունք չունեն: Համաձայնության չգալու դեպքում, ինչպես օրենքն է նախատեսում, որոշման իրավունքը պետք է վերապահվի դատարանին: Նշվեց, որ ընկերության աշխատանքում խոչընդոտներ չկան, այն դեռևս շարունակում է իր գործունեությունը: Բեռնափոխադրումների գների հետագա թանկացման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ հանձնարարականի մասին զեկուցվեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի, արդյունաբերության և առ—տրի նախարարությունները և գործարարների միությունը որոշակի միջոցառումներ են ձեռնարկել հարցի դրական լուծման ուղղությամբ, բանակցությունները առևտրային հարաբերությունների հստակեցման ուղղությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում էլ կշարունակվեն: Նշվեց, որ առ այսօր թանկացում չի եղել և բանակցությունների դրական ավարտի դեպքում՝ մտահոգությունը վերջնականապես կփարատվի: Մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար նախատեսված փաստաթղթերը 2-օրյա ժամկետում պետք է տրամադրվեին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությանը՝ հետագա աշխատանքներում ներառելով նաև միության առաջարկները: Նշվեց, որ հանձնարարականը կատարված է, միությունը ակտիվորեն մասնակցել է հիշյալ նախագծերի մշակմանը: Զարգացման հայկական գործակալությանը հանձնարարված էր խորհրդի առաջիկա նիստում ներկայացնել ԳԱԽ-ի տարեկան հաշվետվության լրամշակված տարբերակը: Այն ներկայացվեց և այսօրվա նիստում խորհուրդը հաստատեց: Օրակարգի հարցերից, խորհրդի անդամների առաջարկով, հանվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը լսելու հարցը, որպեսզի այն մանրամասն քննարկվի խորհրդի գործարար համայնքի ընդլայնված կազմով հանդիպմանը: Այն կրում է «28-ի ակումբ» պայմանական անունը: Դրանից հետո, ԳԱԽ-ի հաջորդ նիստում նույն կազմի մասնակցությամբ կլսվի նշված տեղեկատվությունը և գործարարները հնարավորություն կունենան հանդես գալ գործընթացում առկա դժվարությունների քննարկմամբ ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկներով: Այնուհետև խորհուրդը քննարկեց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության ներկայացրած առաջարկը՝ «Գործարարությանը պետական պարգևներով պարգևատրելու համար համապատասխան մեդալ սահմանելու մասին» ԳԱԽ-ի որոշման նախագծի, ինչպես նաև 2002թ. Ալեքսանդր Մանթաշյանի 160-ամյակը պատշաճորեն նշելու վերաբերյալ: Խորհուրդը որոշեց պարգևատրման հարցում հստակ չափորոշիչների ներդրման՝ գործարարների առաջարկները հաջորդ նիստում լսել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել ՀՀ նախագահին: Վարչապետը հանձնարարեց նաև մինչև հաջորդ նիստը, որը կհրավիրվի փետրվարի վերջին, հստակեցնել Ա. Մանթաշյանի 160-ամյակը նշելու միջոցառումների առաջարկները: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը և ԶՀԳ-ին հանձնարարվեց գործարարության աջակցման խորհրդի տարեկան հաշվետվությունը, խորհրդի աշխատանքի վերաբերյալ մանրամասները ներկայացնել կառավարության և ԶՀԳ-ի ինտերնետային էջերում՝ հնարավորություն տալով նաև դրանց միջոցով ակտիվացնելու գործարարների կապը կառավարության և ԳԱԽ-ի հետ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ