Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 սեպտեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հաստատել է 2008թ. ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի» դրույթները և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում ամրագրված` զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու նպատակները: Ծրագիրը նպատակ ունի զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման և ժամանակակից արդյունավետ ու մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման, միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով զարգացնել ՀՀ զբոսաշրջության ոլորտը, արդյունքում նպաստելով նաև տնտեսական կայուն զարգացմանը: Որոշման այս նախագծի հետ կապված, ՀՀ վարչապետն առաջարկել է ծրագրում ներառել նաև երրորդ խումբ միջոցառումներ, որոնք պետք է ընդգրկեն ՀՀ մշակույթի նախարարության կողմից պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից դեպի մեր պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհների վերանորոգման ուղղությամբ կատարվող և նմանատիպ այլ աշխատանքները: Ըստ վարչապետի, սա նաև նախարարության կողմից տարվա ընթացքում հիշյալ ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողության խնդիր կլուծի և թույլ կտա ծրագրի հետ զուգակցել որոշակի բնակավայրերի ճանապարհների վերանորոգման աշխատանքները:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 110 մլն դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին` մայրաքաղաքում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ևս 3 մլրդ դրամ է հատկացվել Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի հաշվին` մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնանորոգման և փոխարինման նպատակով:


Այլ որոշումներով ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 1 մլրդ 11 մլն 300 հազար դրամ է հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացման, ինչպես նաև 5 մլն 620 հազար դրամ` ՀՀ կառավարության աշխատակազմին` ՀՀ 2007թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին կառավարության կողմից մեկական «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված արբիտրաժային հայցի կապակցությամբ հիշյալ ընկերության և ՀՀ կառավարության միջև կնքվելիք հաշտության համաձայնագրի նախագծին և լիազորել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանին` ՀՀ կառավարության անունից կնքել համաձայնագիրը:


Գործադիրը վերաբաշխում է կատարել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հավելվածի աղյուսյակում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ, որոնց համաձայն նախատեսվում է լրացուցիչ միջոցներ ուղղել, մասնավորապես, մայրաքաղաքի մի շարք թաղային համայնքների բնակելի շենքերի, դպրոցների վերանորոգման, բազմաբնակարան վթարային շենքերի վերականգնման-ամրացման, Իսակովի պողոտայում, Վարդանանց-Խանջյան փողոցների խաչմերուկում ստորգետնյա անցումների և Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու մոտ հետիոտն անցման կառուցման, «Երևանի օր» տոնակատարության կազմակերպման աշխատանքների իրականացմանը: Նախատեսվում է նաև 15 մլն դրամ` որպես պետական օժանդակություն, տրամադրել «Կ. Դեմիճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին` «Երիտասարդական» կայարանի վթարային վիճակում գտնվող շարժասանդուղքների վերանորոգման համար: Որոշման համաձայն, նշված և այլ աշխատանքները նախատեսվում է ֆինանսավորել մի շարք համաքաղաքային նշանակության ծախսերի պակասեցման հաշվին:


«Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը, որի նպատակը ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի երթևեկության անվտանգության ապահովումն է:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Դանիայի Թագավարության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի միջև Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրի ֆինանսավորման վարկային համաձայնագրի» կնքման առաջարկությանը ևս:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է համաձայնել ՀՀ Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 6 մլն 109 հազար 816 դրամն ուղղելու Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 10 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստի կրման կարգը և համազգեստի ձևը:


Ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ի N 1643-Ն որոշման մեջ լրացում կատարելուն, որով Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայում ցուցադրված Մշո Առաքելոց վանքի դուռը և Էջմիածնի 989թ. Ավետարանը Հայաստան վերադարձվելուց հետո վերականգնվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է օրենքում օգտագործվող «տարափոխիկ հիվանդություններ» հասկացությունը փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ» հասկացությամբ: Որոշումն ընդունվել է` նկատի առնելով, որ «տարափոխիկ հիվանդություններ» հասկացությունը չի ներառում այն բոլոր հիվանդությունները, որոնց դեպքում անհրաժեշտ է առանձնացված պահել ձերբակալված կամ կալանավորված անձանց:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգում` մասնավորապես, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գազամատակարարման և գազասպառման համակարգերում անվտանգության վերաբերյալ ընդունված նոր նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները կանոնակարգում ներառելու նպատակով:


ՀՀ կառավարության մեկ այլ` 2006թ. մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման մեջ կատարված լրացումներով ժամկետներ են սահմանվել նաև քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի պահպանման համար:


Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1229-Ն և 2002թ. նոյեմբերի 28-ի N1930-Ն որոշումների մեջ, որոնց համաձայն, համապատասխանաբար, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմերում ստեղծվել են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժիններ` կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:


Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 12-ի N 206-Ն որոշման մեջ` երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների պահանջներին համապատասխան մշակված և ընդունված հիշյալ որոշման միջոցառումներում և դրանց իրականացման ժամկետներում անհրաժեշտ հստակեցումներ կատարելու նպատակով:


Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ այլ օրենքներում «տեսչական ստուգում» հասկացությունը սահմանված չէ, օրինագծով առաջարկվում է հիշյալ օրենքում, մասնավորապես, հստակորեն սահմանել «Կրթության բնագավառի պետական տեսչական ստուգում» հասկացությունը:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս, որը նպատակ ունի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան, հիմքեր ստեղծել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու համար` այն դեպքերում, երբ ՀՀ մասնակցությամբ որևէ միջազգային դատարանի, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ դատարանների կողմից թույլ տրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N 1596-Ն որոշման մեջ, ըստ որի սահմանվել է, որ հանրապետական նշանակության ուսումնական այդ հաստատությունը պետք է գործի գիշերօթիկ ռեժիմով:


Նիստում գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2007թ. իր պահուստային ֆոնդից 480 հազար 820 դրամ հատկացնել ՀՀ ԿԸՀ-ին` 2007թ. օգոստոսի 19-ին կայացած Արարատի մարզի Այգեստան գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ