Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 սեպտեմբերի 2007


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ընկերության բաժնետերերի ներկայացուցիչների և գազի ոլորտի մի շարք պատասխանատուների հետ: Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, վարչապետը նշել է, որ «ՀայՌուսգազարդ»-ը մեր հանրապետության ամենախոշոր ձեռնարկություններից է և շատ հարցերում լոկոմոտիվի դեր է կատարում տնտեսության համար: Ըստ նրա, երկկողմ զգալի ջանքեր են գործադրվել, որպեսզի համատեղ ձեռնարկությունում գործերը լավ ընթանան, և հանդիպմանը ներկաներից շատերը մեծ ներդրում ունեն այդ շնորհակալ գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ապագայում ավելի կհզորանա ու կզարգանա, որի համար ունի բոլոր հնարավորությունները: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը իր կողմից հնարավորինս կնպաստի ձեռնարկության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ տոնական այս օրերը լավ առիթ են գնահատելու արվածն ու հետագա անելիքները, վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է բոլորին` ընկերության տասնամյա հոբելյանի կապակցությամբ և ՀՀ վարչապետի հուշամեդալով ու շնորհակալագրերով խրախուսել «ՀայՌուսգազարդ» ընկերության և գազի բնագավառի մի շարք ներկայացուցիչների: ՀՀ վարչապետի որոշմամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ և ՀՀ գազի բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար, մասնավորապես, «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Վ. Գոլուբևը, վարչության անդամ-իրավաբանական դեպարտամենտի պետ Կ. Չույչենկոն, ընկերության տնօրենների խորհրդի անդամ-տնտեսական փորձաքննության և գնագոյացման դեպարտամենտի պետ Ե. Կարպելը և մերձավոր արտասահմանյան երկրների վարչության պետ Ա. Պոդմիշալսկին պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, շնորհակալագրերով խրախուսվել են` «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Ռ. Նազարյանը, «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Գաբրիելյանը, «Տրանսգազշին» ՍՊԸ-ի տնօրեն Մ. Հովակիմյանը, «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Խաչատուրյանը, «Գազպրոմ ստրոյ ինժեներինգ» ՓԲԸ-ի գործերի կառավարիչ-գրասենյակի վարիչ Ռ. Ադոնցը, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ս. Եմելյանովը, «Իտերա» նավթագազային ընկերություն» ՍՊԸ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ, գլխավոր կոմերցիոն վարչության պետ Գ. Սկիդանովը, Կիպրոսում «Իտերա» նավթագազային ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ի. Նազարովը, «Իտերա» նավթագազային ընկերություն» ՍՊԸ-ի պետական և հասարակական կազմակերպությունների կապերի վարչության պետ Վ. Նազարովը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Ա. Հովսեփյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալներ Խ. Բաղդասարյանը, Տ. Խաչատրյանը, Ա. Մալխասյանը, Ռ. Սուրենյանը, Ս. Օհանյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավար-գործերի կառավարիչ Լ. Միքայելյանը, հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շ. Սարդարյանը, հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ Ա. Ունանյանը, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Մհերյանը:




 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ