Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան կապակցությամբ: Վարչապետի ցավակցական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի անժամանակ մահվան մասին:

Իր գործունեության շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ նոր շունչ հաղորդել Հայաստանի ազգային հավաքականին, դառնալ համախմբող ու վճռականություն հաղորդող այն կենտրոնը, որն առաջ տարավ թիմային ոգին ու հաղթանակի գաղափարը: Իսկ այդ գործունեության արդյունքներն արտահայտվեցին ոչ միայն մարզադաշտերի լուսատախտակներին, այլև հարյուր հազարավոր ֆուտբոլասերների ոգևորության ու մեր բոլորի հավատի տեսքով:

Խորապես վշտացած եմ եղելությամբ: Ցավակցում եմ Յան Պորտերֆիլդի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա սաներին ու ողջ ֆուտբոլասեր հայ հասարակությանը»:

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ