Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 սեպտեմբերի 2007


ՀՀ վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է հանձնաժողովի ամփոփիչ նիստ, որին, հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցել են տարվա շրջանակներում ամենատարբեր միջոցառումներում ներգրավված ավելի քան 200 հրավիրյալներ: Մինչ նիստը, ՀՀ վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարի ներքո բացված ցուցահանդես, որը Լուվրում կայացած «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի վերարտադրությունն է Հայաստանում և անցկացվում է «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» խորագրի ներքո: Իր տպավորությունների մասին վարչապետը գրառում է կատարել ցուցահանդեսի այցելուների գրքում:


Հայաստանի ազգային պատկերասրահում Սերժ Սարգսյանը դիտել է նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա տեղեկատվական ցուցահանդեսը:


Ֆրանսիայում Հայաստանի տարվա պետական հանձնաժողովի ամփոփիչ նիստում վարչապետն անդրադարձել է քաղաքական, տնտեսական, հանրային ոլորտներն ու մշակութային բոլոր ուղղությունները ներառած և բավական բարձր մակարդակով անցկացված կարևորագույն այդ միջոցառմանը: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.


«Ավարտին է մոտեցել Ֆրանսիայում Հայաստանի տարին, որն անցավ «Հայաստան` իմ բարեկամ» խորագրի ներքո:


Այսօր մենք բոլորս ներկա գտնվեցինք «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսի բացմանը, որը յուրօրինակ խորհուրդ է հաղորդում այս ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Մեկ ցուցադրության մեջ համադրված են ավելի քան 200 գլուխգործոցներ և սրբազան մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մատենադարանից:


Այս ցուցահանդեսը, փաստորեն, Լուվրում կայացած «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի վերարտադրությունն է Երևանում: Մի ցուցահանդեսի, որն ունեցել է շուրջ 300 հազար այցելու, ինչը Լուվրի տնօրենության վկայությամբ բացարձակ ռեկորդ է Լուվրի պատմության մեջ տեղի ունեցած ժամանակավոր ցուցադրությունների թվում:


Առաջին անգամ այս ծավալով Հայաստանից դուրս բերվեցին և ցուցադրվեցին նաև հայկական խաչքարերը: Լուվրում ցուցադրված խաչքարերը տեսել է շուրջ 2,5 մլն այցելու: Լուվրի ցուցահանդեսի բազմաթիվ այցելուներ շեշտել են, որ անպայման այցելելու են Հայաստան այդ խաչքարերն իրենց բնական միջավայրում տեսնելու համար: Անշուշտ, Տարվա հիմնական նպատակներից մեկը հենց այդպիսի հետաքրքրություն առաջացնելն էր:


Այսօր մենք Քրիստոնյա Հայաստանի մշակութային ժառանգությունը հանդիսացող ավելի քան 200 գլուխգործոցներին ու սրբազան մասունքներին ասում ենք` բարով եք վերադարձել:


Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի են ունեցել ավելի քան 850 միջոցառումներ Ֆրանսիայի 165 քաղաքներում: Դրանք ներառում էին քաղաքական, տնտեսական, հանրային ոլորտներն ու մշակութային բոլոր ուղղությունները:


Կատարվել է մեծ աշխատանք, որի արդյունքներն այսօր պետական հանձնաժողովն ամփոփում է իր եզրափակիչ նիստում: Մենք որոշեցինք այսօրվա նիստն անցկացնել ավելի ընդարձակ կազմով և հրավիրեցինք նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում ներգրավված գործիչներին ու կոլեկտիվների ղեկավարներին:


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ առիթի կապակցությամբ»:


Հանձնաժողովի նիստում ելույթ են ունեցել և Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման միջոցով հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման, համագործակցության զարգացման և Հայաստանը ըստ պատշաճի ներկայացնելու կարևորության մասին խոսել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարներ Վարդան Օսկանյանը և Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հանձնակատար, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Օլեգ Բլիզնյուկը:


Տարին բարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու համար մի շարք պետական պաշտոնյաներ, Ֆրանսիական կողմի գործընկերներ, աջակիցներ, արվեստագետներ ներկայացվել են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից պարգևատրման: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով խրախուսանքի արժանացած անձանց այսօր հանձնել է պարգևները, շնորհավորել և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար:


ՀՀ նախագահի հրամանագրով Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են` «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը և «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը, շնորհակալագրերի են արժանացել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հանձնակատար, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աշխատակից Վահագն Աթաբեկյանը, «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ծատուրյանը:


Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պատասխանատու Փառեն Եպիսկոպոս Ավետիքյանը, «Մեդիաբրենդ Իմպեքս» ՓԲԸ-ի տնօրեն Արա Թադևոսյանը:


ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվել են` «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Նորայր Նազարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Համլետ Գասպարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նարինե Նիկոլյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Նարինե Նավասարդյանը:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ