Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Աղքատության կրճատման ռազմավարական ամփոփ ծրագրին նվիրված քննարկում, որին մասնակցում էին նախարարներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, ԱԺ խումբ, խմբակցությունների, կուսակցությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ: Հանդիպումը բացեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետն ընդգծեց կարևորագույն այդ փաստաթղթի մշակմանը, որի հիմքում դրված է երկրի համար այսօր ամենամտահոգիչ խնդիրը՝ աղքատության նվազեցումը, հասարակության բոլոր ուժերի ակտիվ և շահագրգիռ մասնակցությունը, որպեսզի ծրագիրը լինի իրատեսական, իսկ դրա իրականացումը՝ համագործակցված աշխատանքի արդյունք: Անդրանիկ Մարգարյանը կարևորեց աղքատության խնդրի դիտարկումը ոչ թե ըստ առանձին մարզերի, բնակավայրերի, այլ ամբողջ հանրապետության տարածքով մեկ, որպեսզի տարբերակված մոտեցում չցուցաբերվի այսօր գրեթե նույն դժվարություններն ունեցող բնակավայրերի նկատմամբ: Ըստ վարչապետի, սա բոլորի ուժերով ստեղծվելիք ամփոփ մի փաստաթուղթ է լինելու, որը որևէ քաղաքական ուժ իրավունք չպիտի ունենա կուսակցականացնել, իր նեղ քաղաքական շահերին ծառայեցնել: Վարչապետի բացման խոսքից հետո, ելույթ ունեցավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհրդի նախագահ Վարդան Խաչատրյանը: Նախարարն անդրադարձավ ծրագրի մշակման գործընթացի վերջին զարգացումներին, դրանց կանխատեսվող ընթացքին, նաև կառավարության, քաղաքացիական հասարակության ու դոնոր կազմակերպությունների միջև առավել արդյունավետ համագործակցություն ծավալելու հնարավորություններին: Իր ելույթում նա կանգ առավ երկու հիմնական հարցի վրա՝ աղքատության նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում ձեռքբերումներին, առկա խնդիրներին և ռազմավարության մշակման ուղղությամբ առաջիկա քայլերին: Վարդան Խաչատրյանի տեղեկացմամբ, նախատեսվում է, որ ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները կավարտվեն 2002 թ. հուլիս-օգոստոս ամիսներին: Նույն ժամանակահատվածում կսկսվի նաև 2003 թ. բյուջետային գործընթացը: Ըստ նախարարի, ռազմավարական ամփոփ փաստաթղթով ամրագրված քաղաքականության կենսագործման հաջողությունը մեծապես կախված կլինի այն հանգամանքից, թե արդեն 2003 թ. պետբյուջեի նախագծի պատրաստման բյուջետային գործընթացում համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ծրագրերը որքանով ինտեգրված կլինեն աղքատության ռազմավարական ամփոփ ծրագրով ամրագրված ուղղություններին: Նախարարը շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և կազմակեպություններին կոչ արեց ակտիվ քննարկման և համագործակցության: Հանդիպման ընթացքում իրենց մոտեցումները, առաջարկները, դիտողությունները ներկայացրին ՀԲ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վերջիններս իրենց մտահոգությունն արտահայտեցին տնտեսության ստվերայնության մեծ չափերի կապակցությամբ, որն ուղղակիորեն անդրադառնում է պետական միջոցների հավաքագրման և դրանք սոցիալական խնդիրների լուծմանն ուղղելու վրա: ԱՆՌԾ մշակման աշխատանքները համակարգող խորհրդի անդամ Լյուդմիլա Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ծրագրի մշակման ընթացքի վերաբերյալ ոչ կառավարական հատվածի նկատառումներն ու տեսակետները: Նա ողջունեց կառավարության աշխատաոճը՝ ծրագրի մշակման, ընդունման և իրագործման ընթացքին հասարակության լայն մասնակցությունն ապահովելու հարցում. «Ես տեսնում եմ հարգանք հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Նրանք այսպիսով պետք է մասնակցություն ունենան մի ծրագրի, որը հիմնովին փոխելու է երկրի զարգացման հունը: Ես հավատում եմ աղքատությունը հաղթահարելու մեր ազգի կամքին և կոչ եմ անում խաղաղ համագործակցության ու արդյունավետ կառավարման», - ասաց Լյուդմիլա Հարությունյանը, ավելացնելով, որ ծրագրի բոլոր փուլերում հասարակության լայն մասնակցության մշակույթ մեզանում ձևավորված չի եղել և այս ծրագրով, ըստ էության, այդ ուղղությամբ առաջին քայլերն են արվում: Տիկին Հարությունյանը կարևորեց աղքատների ձայնը հասարակական կազմակերպությունների, պատգամավորների և շահագրգիռ այլ ուժերի կողմից իշխանություններին հասցնելու խնդիրը: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ քննարկման ընթացքում հնչած բոլոր առաջարկները, տեսակետները կարձանագրվեն, կամփոփվեն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում և ծրագրի մշակման ժամանակ նկատի կառնվեն: Նա նաև հանձնարարեց ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարներին՝ պատրաստել կառավարության որոշման նախագիծ, որը կնախատեսի իշխանության ներկայացուցիչների ակտիվ մասնակցություն և պատասխանատվություն այս գործընթացի համար: Վարչապետը կարևորեց պետբյուջեից բխող կառավարության միջոցառումների ցանկում աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի կետերի ներառումը, որը 2002թ.-ի համար որոշակիություն կհաղորդի ծրագրին՝ ժամկետների, պատասխանատուների, ֆինանսական աղբյուրների առումով և կլինի թափանցիկ ու վերահսկելի: Նա նշեց նաև, որ առաջիկայում ԱՆՌԾ աշխատանքները համակարգող խորհրդի և հակակոռուպցիոն հանձնաժողովի համատեղ նիստ կհրավիրվի, որտեղ կփորձեն միասին քննարկել կոռուպցիայի, ստվերայնության և երկրի զարգացմանը, ըստ այդմ նաև աղքատության նվազեցմանը խոչընդոտող այդօրինակ երևույթների դեմ պայքարի միջոցառումները ամփոփ ծրագրում ներառելու հնարավորությունները: * * * ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի քննարկման ժամանակ Այս տարվա գարնանը կառավարությունը հաստատեց Աղքատության կրճատման միջանկյալ ռազմավարական ծրագիրը: Միջանկյալ ծրագրով կառավարությունը հռչակեց, որ Հայաստանում աղքատության կրճատման կարևորագույն հիմնախնդիրների կարգավորմանը պետք է հասնել կայուն տնտեսական աճին նպաստող, պետական կառավարման կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդկային զարգացմանն ուղղված քաղաքականությունների զարգացման ու դրանցից բխող ծրագրերի իրականացման միջոցով: Միաժամանակ, դեռևս միջանկյալ ծրագրի հաստատման պահից հայտնի էր, որ դրանով ամրագրված՝ աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունը պետք է լրամշակվի և լրացվի առավել ամբողջական հայեցակարգային մոտեցումներով, և դրանք պետք է ամփոփվեն աղքատության կրճատման ամփոփ ռազմավարական ծրագրում: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչպիսի գործնական քայլեր կձեռնարկենք նշված փաստաթղթի մշակման արդյունքում և ինչպես դրա արդյունքները կվերածվեն իրատեսական ծրագրերի ու կկենսագործվեն: Ես ցանականում եմ տարանջատել և ընդգծել այս հարցի կարևորությունը: Առայժմ բավարար ժամանակ կա մինչև այն պահը, երբ մենք ձեռնամուխ կլինենք ծրագրի իրականացմանը վերաբերող հարցերի առավել հանգամանալի քննարկմանը: Սակայն, այդ քննարկումների և դրանցից օգտակար հետևությունների հաջողությունը մեծապես կախված կլինի այն հարցից, թե որքան պատասխանատվությամբ կվերաբերվենք հայեցակարգային փաստաթղթի մշակման ընթացքին և որքանով կկարողանանք ճիշտ բացահայտել աղքատության նվազեցման առավել կարճ և արդյունավետ ճանապարհները: Այդ խնդիրը մենք պետք է լուծենք հրապարակայնորեն, ծրագրի մշակման ընթացքին հասարակական առավելագույն մասնակցությամբ և արտահայտված տեսակետներից յուրաքանչյուրի համակողմանի քննարկման միջոցով հետևություններ անելով: Շատ կարևոր է նաև, որ ծրագրի մշակման և դրանից բխող գործողությունների նախագծումն ու իրականացումը լինի կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև փոխհամաձայնության մթնոլորտում: Մեզ հայտնի է ծրագրի մշակման և հետագա իրականացման հարցում այդ կազմակերպությունների կողմից կառավարությանն օժանդակության պատրաստակամությունը և պետք է գնանք արդյունավետ համագործակցության ու առկա հնարավորությունները լավագույնս օգտագործելու ճանապարհով: Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի իրական զարգացումները ու նախատեսվող քայլերը, ինչպես նաև այդ գործընթացում կառավարության, ծրագրի մշակմանն օժանդակող միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև առավել արդյունավետ համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և ցանկանում արդյունավետ համատեղ աշխատանք:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ