Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 սեպտեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Քննարկվել և հաստատվել են ՀՄԿ-ին ներկայացվող 5-րդ հատկացման հայտը և դրան կցվող փաստաթղթերը, այդ թվում` հատկացման նախապայմանների հաշվետվությունը, եռամսյակային առաջընթացի, ֆինանսական, ինչպես նաև գնումների կատարման հաշվետվությունները, ֆինանսական և աշխատանքային պլանները, գնումների գործառնական ձեռնարկը, մի շարք այլ նախագծեր:


Ներկայացնելով ՀՄԿ-Հայաստան ծրագրի 2007թ. ապրիլ-հունիս ամիսների եռամսյակային հաշվետվությունը` «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածը կարևորվել է գնումների և դրա հետ կապված գործընթացների նկատելի ակտիվացմամբ` հատկապես «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի շրջանակներում:


Ըստ զեկուցողի, 2007թ. երկրորդ եռամսյակում ծախսված ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 157 հազար 227 ԱՄՆ դոլար, որը` բացի նախորդ եռամսյակներում առկա պարտավորությունների կատարումից (գյուղական ճանապարհների նախագծման աշխատանքներ, իրականացման պայմանագրերից բխող վճարումներ և այլն), հիմնականում ուղղվել է իրականացնող կազմակերպությունների և այլ կապալառուների աշխատանքների` մասնավորապես Էյ/Սի/Դի/Այ ՎՈԿԱ-ի կողմից ցուցադրական տեղամասերի հիմնմանը և դասընթացների կազմակերպմանն ուղղված ներդրումների առաջին փաթեթի, ճանապարհների վերականգնման առաջին փաթեթի նախագծային աշխատանքների իրականացմանը: Հաշվետու շրջանում «ՀՄՀ-Հայաստանի» կողմից մշակվել, կառավարման խորհրդի կողմից հաստատվել և շրջանառության մեջ են դրվել մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում` ֆինանսական հաշվետվողականության պլանը և աուդիտի պլանը:


Արա Հովսեփյանը նշել է, որ 2007թ. երկրորդ եռամսյակը նշանակալի էր նաև ղեկավար անձնակազմի այցերով` հատկապես կարևորելով հունիսի 11-12-ը ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի այցը Հայաստան: Հաշվետվության համաձայն, «ՀՄՀ-Հայաստանը» շարունակական գործունեություն է ծավալել աշխատանքային պլանների իրականացման ուղղությամբ, մասնավորապես, շարունակվել են հետազոտությունները և տեխնիկատնտեսական հիմնավորումները և Sweco International-ի կողմից իրականացվող գյուղական ճանապարհների նախագծումը, սկսվել է «Գյուղական ճանապարհների վերականգնում» և «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրերի տարբեր հատվածների գնման գործընթացը: Էյ/Սի/Դի/Այ ՎՈԿԱ-ի կողմից պարբերաբար ներկայացվել են «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում ակնկալվող արդյունքները: Զեկուցողը կարևոր է համարել նաև պիլոտային համայնքներում անցկացվող դասընթացների մասին հաշվետվությունները: Հաշվետու եռամսյակում իրականացման նոր պայմանագրեր չեն կնքվել:


Զեկուցողը նշել է, որ 2007թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հունիսին ձևավորվել է ՀՀ նոր կառավարություն, սակայն քաղաքական այդ գործընթացները չեն ազդել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործունեության վրա, կազմակերպության կառավարման խորհրդի կազմը մնացել է անփոփոխ և շարունակել իր ակտիվ մասնակցությունը ծրագրին:


Հաշվետվության մեջ գլխավոր գործադիր տնօրենը հանգամանորեն ներկայացրել է նաև «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի, «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի և դրա «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի իրականացման առաջընթացը, աշխատանքների համակարգումը կառավարման խորհրդի և շահառուների խորհրդի հետ, հանդիպումները մարզերում ծրագրի շահառուների հետ` մասնավորապես, կարևորելով շահառուների խորհրդի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացած ծրագրի ներկայացում-քննարկումը` մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահառուների մասնակցությամբ: Հանգամանորեն ներկայացվել են նաև հաշվետու եռամսյակում մոնիտորինգի և գնահատման գծով կատարված աշխատանքները:


2007թ. երրորդ եռամսյակում նախատեսված հիմնական աշխատանքների թվում Արա Հովսեփյանը նշել է «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ազդեցության գնահատման տվյալների հավաքագրման հետազոտությունն իրականացնող խորհրդատու կազմակերպություն վարձելու նպատակով մրցութային գործընթացի շարունակումը, իրականացնող կազմակերպությունների տվյալների հավաքագրման և մոնիտորինգի գործունեության համակարգումն ու աջակցության տրամադրումը, «ՀՄՀ-Հայաստանի» մոնիտորինգի և գնահատման պլանի վերանայումը և այլն: Ըստ զեկուցողի, հատկացումների 5-րդ հայտով «ՀՄՀ-Հայաստանը» նախատեսում է գալիք եռամսյակի համար ՀՄԿ-ից ստանալ 3 մլն 270.122 հազար ԱՄՆ դոլար, որից հոկտեմբերին` 206 հազար 878, նոյեմբերին` 1 մլն 924 հազար 934, դեկտեմբերին` 1 մլն 138 հազար 310 դոլար: Այդ գումարները կուղղվեն հիմնականում «Գյուղական ճանապարհների վերականգնում», «Ոռոգվող գյուղատնտեսություն», «Մոնիտորինգ և գնահատում», «Ծրագրի կառավարում և վերահսկում» բաղադրիչների իրականացմանը: Նշվել է, որ հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո, կներկայացվի խորհրդի նախագահին` վավերացնելու համար:


Հաշվետվության մեջ զեկուցողն անդրադարձել է նաև ծրագրերի իրականացման խոչընդոտներին և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:


Նիստում կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է նաև «Բնապահպանական և սոցիալական գնահատում և վերահսկողություն» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթի պայմանագրի, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի և «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի միջև կնքվելիք «Իրականացնող կազմակերպության պայմանագրի», «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի և «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվելիք «6 մայր ջրանցքների վերականգնման նախագծում և շինարարության վերահսկողություն» պայմանագրի վերջնական նախագծերը, «Գյուղական ճանապարհների վերականգնում» ենթածրագրի առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների համար իրականացված աշխատանքների տեխնիկական աուդիտի խորհրդատվական ծառայություններ մատուցող անհատ խորհրդատուի տեխնիկական առաջադրանքները (TOR), ինչպես նաև այդ ճանապարհների «Շինարարական աշխատանքների վերահսկողություն» խորհրդատվական ծառայությունների մատուցման համար ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները:


Կառավարման խորհուրդը վերահաստատել է ՀՄԿ-ի առաջարկությունների հիման վրա` «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «ֆինանսական գործակալի» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները ևս: Քննարկվել են նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Գլխավոր իրավախորհրդատու/գլխավոր տնօրենի տեղակալի թեկնածուների նախնական ընտրության արդյունքները, որոշվել են հիշյալ թափուր պաշտոնին հայտարարված մրցույթի հաղթողները, որոնք կներկայացվեն Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հավանությանը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում` խորհուրդը քննարկել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ազդեցության գնահատման նպատակով գյուղացիական տնտեսությունների հետազոտության անցկացման խորհրդատվական ծառայության համար առավելագույն միավորներ ստացած խորհրդատուի պայմանագրի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը: Որոշվել է ՀՄՀ-Հայաստանի և Շահագրգռվածության հայտերի գնահատման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած «Ջեն» ֆինանսական, ճարտարագիտական և կառավարման գծով խորհրդատվական ՍՊԸ-«ԱՐԵԳ» ՀԿ» կոնսորցիումի միջև պայմանագիրը` նախկինում որոշված 4-ի փոխարեն կնքել 1 տարով: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով նաև ՀՄԿ ներկայացուցչի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ