Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հունվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի սկզբում վարչապետը շնորհավորեց քաղաքացիական ծառայության խորհրդի նորանշանակ նախագահ, ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ Մանվել Բադալյանին՝ հաջողություններ մաղթելով նոր աշխատանքում, որի համար, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կարևոր է նաև կառավարության անդամների աջակցությունը: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, քաղծառայության խորհրդի նախագահը այսուհետ կմասնակցի ՀՀ կառավարության նիստերին: Օրակարգի հարցերից գործադիրը քննարկեց և հաստատեց «Սևանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերի, կենսածին տարրերի, ծանր մետաղների կամ դրանց միացությունների և այլ նյութերի ցանկը», որը պայմանավորված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Ցանկում ընդգրկված նյութերի ընտրությունը պայմանավորված է Սևանի ջրահավաք ավազանում արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության արդյունքում առաջացող և շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցություն ունեցող վտանգավոր նյութերով: Մեկ այլ որոշմամբ, հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման կարգավորման նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարության կազմում ստեղծվեց ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն: Գործադիրը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների միջև անչափահասներին իրենց բնակության մշտական վայր վերադարձնելու հարցերով համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև՝ տրանսպորտում հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրերի և «Անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) հակազդելու մասին» պայմանագրի կնքման առաջարկություններին: Նիստում հաստատվեց ՀՀ-ում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման, իրականացման միջգերատեսչական խորհրդի կազմը: Կառավարությունը որոշում կայացրեց նաև ճապոնական դրամաշնորհի հաշվին ՀՀ-ին տրամադրված ազոտական պարարտանյութի իրացման և իրացումից գոյացած միջոցները տնօրինելու մասին: Որոշման համաձայն, այն կիրացվի աճուրդով: Որոշման մեջ հաստատվեց նաև 15880 տոննա այդ պարարտանյութի բաշխվածությունը ըստ մարզերի: Իրացումից առաջացած միջոցները կփոխանցվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրի ֆինանսավորման համար: Կառավարության որոշմամբ «Աճուրդի կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպվեց «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ սեփականություն հանդիսացող՝ Մեղրի քաղաքի հյուրանոցի շենքը, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվեց Մեղրու քաղաքային համայնքին: Շինարարության թույլտվության ընթացակարգերում պարզություն մտցնելու և այդպիսով անհարկի առաջացող բյուրոկրատական քաշքշուկներից, խոչընդոտներից, ավելորդ թղթարարությունից քաղաքացիներին ազատելու, պաշտոնյաների կողմից չարաշահումները բացառելու նպատակով կառավարությունն այսօր ընդունեց մի քանի որոշումներ, որոնցով հաստատեց ՀՀ-ում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության, ՀՀ գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության և ՀՀ-ում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակության փոփոխման կարգերը: Այսօրվա նիստում հաստատվեց անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը ևս: ՀՀ-ում գրահրատարակչության ոլորտի պետական կարգավորման, գրահրատարակչության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացման ապահովման նպատակով, կառավարությունը որոշեց իրեն առընթեր գործող տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը միացման ձևով վերակազմակերպել՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող գրահրատարակչական գործակալություն: Վերոհիշյալ վարչության կանոնադրությամբ ամրագրված տեղեկատվության ոլորտին վերաբերող գործառույթների իրագործման մեխանիզմը, ըստ վարչապետի, կառավարությունն առաջիկայում կքննարկի և դրա վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի՝ նկատի առնելով պետության համար ինչպես իր արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության քարոզչության համակարգման անհրաժեշտությունը: Tel: 52-87-12 E-mail: press@arminco.com
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ