Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հունվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց պատրաստվել անցած տարվա իրենց գործունեության մասին հաշվետվությունները ներկայացնելուն, միաժամանակ աշխատելով կառավարության գործունեության ծրագրից և ՀՀ 2002 թ. պետբյուջեից բխող միջոցառումների ցանկի մշակման ուղղությամբ, որը մինչև փետրվարի երկրորդ տասնօրյակը պետք է ավարտվի և դրվի կառավարության հաստատմանը: Անդրանիկ Մարգարյանը նաև հորդորեց նրանց՝ իրենց ոլորտների այս տարվա ծախսերի համամասնությունների պահպանման հարցում լինել ավելի ուշադիր, աշխատելով դրանք տարվա ընթացքում հավասարաչափ բաշխել: Նիստում քննարկված հարցերից կառավարությունը հաստատեց «Կարեն Դամիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի անվտանգության ապահովման և հսկողության ուժեղացման միջոցառումների ցանկը: Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի վերաբերյալ կառավարության նախկին որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ գործադիրը որոշեց անբարենպաստ շենքային պայմաններում գործող և 4812 քառ. մետր տարածք զբաղեցնող N1 մանկական պոլիկլինիկան տեղափոխել երկրորդ բուժմիավորման տարածք և վերակազմակերպել, միացնելով երկրորդ բուժմիավորմանը: Ազատված շենքը կսեփականաշնորհվի, դրանից առաջացած միջոցները կուղղվեն Երևան քաղաքի առավել վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանը: Եղած միջոցները, միևնույն գործառույթներն իրականացնող հաստիքների և կառուցվածքային ստորաբաժինների ներուժն առավել նպատակային օգտագործելու, ծառայություններն ավելի որակյալ և մատչելի դարձնելու նպատակով, մեկ այլ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲ և «Մանուկ» պոլիկլինիկա» ՓԲ երկու ընկերությունները վերակազմակերպվեցին «Մանուկ» կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերության՝ դրանց միաձուլման ճանապարհով: Հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու գործընթացը բարելավելու և ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվող միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կառավարությունը որոշեց «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» ՓԲԸ-ն վերակազմակերպել առանձնացման ձևով՝ ստեղծելով «Պրոթեզաօրթոպեդիկ» ՓԲԸ, համապատասխանաբար նվազեցնելով «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 21 մլն 915 հազար 300 դրամի չափով: Կառավարությունը, այսօրվա նիստում, որոշում կայացրեց հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջների մասին: Նախկին՝ «ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով, գործադիրը նպատակ ունի կանոնակարգել այդ ոլորտում առկա խնդիրները: Կառավարությունը հավանություն տվեց «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է հանրապետությունում սեյսմիկ պաշտպանության ոլորտի կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում դրա հետ կապված հարաբերությունները: Նիստում հաստատվեց նաև Արարատի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակը: Կառավարությունը որոշում կայացրեց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ում «Ոսկի» ՓԲԸ-ին պատկանող բաժնեմասի վաճառքի պայմանների մասին: 2001թ. բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով կառավարությունը որոշեց սահմանել, որ «2002 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկացունմերի հաշվին վճարում իրականացնելու նպատակով 2001 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված՝ վերջինիս կողմից ընդունված, սահմանված կարգով ձևակերպված, սակայն չվճարված վճարային փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև 2001 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխիկ ձևով կատարված վճարումների գծով բանկային համակարգի նկատմամբ 2001 թ. բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքերը՝ մինչև 4 մլրդ 169 մլն 251 հազար 848.9 դրամ ընդհանուր գումարով մարվում են «2002 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված «Նախորդ բյուջետային տարիների պարտքերի մարման» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: Նկատի առնելով, որ «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված Ուկրաինայի «Ինտեր-կոնտակտ» ԲԲԸ-ի և «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, կառավարությունը որոշեց «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերը տեղաբաշխել մինչև 2002 թ. մարտի 1-ը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ