Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 18 օգոստոսի 2007


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Ֆիզիկական դաստիարակության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալիաբադիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել չորրորդ համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:


Ողջունելով Իրանի փոխնախագահի այցը մեր երկիր, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դա ևս մի վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ներկայումս գոյություն ունեցող սերտ, բարիդրացիական հարաբերությունների, որոնք հաստատվել են երկու երկրների ու ժողովուրդների դարավոր փոխառնչությունների, պատմամշակութային ընդհանրությունների շնորհիվ: Կարևորելով վերջին շրջանում հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունների դերը, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Իրանի նախագահի 2007թ. տարեվերջին նախատեսվող այցը Հայաստան ևս նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը քաղաքական, տնտեսական, մշակութային ամենատարբեր, այդ թվում` նաև սպորտի բնագավառներում:


Իրանի փոխնախագահը ևս` հավաստելով Հայաստանի հետ փոխշահավետ ու բազմաբնույթ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը, նշել է, որ դրանում զգալի է նաև իրանահայ համայնքի դերը: Նա նունպես կարևորել է, մասնավորապես, մարզական ոլորտում համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ իրանահայ մարզիկների մեծաթիվ պատվիրակության մասնակցությունը չորրորդ համահայկական խաղերին, դրա ցայտուն վկայություններից է:


Հանդիպման ժամանակ Մոհամմադ Ալիաբադին և Հովիկ Աբրահամյանը միմյանց ներկայացրել են Իրանում և Հայաստանում Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ներկայիս վիճակը, զարգացման հեռանկարները, վարվող պետական քաղաքականությունը, ընդգծելով նաև այդ ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ փորձի փոխանակման կարևորությունը:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ