Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ: Այն վարեց խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Օրակարգի հարցերին անցնելուց առաջ, խորհուրդը նախ լսեց նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Արձանագրվեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունը, որին հանձնարարված էր ներկայացնել ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի գործունությունը կարգավորող անհրաժեշտ ծառայությունների ցանկը, հանձնարարականի կատարումը ձգձգել է ոչ հիմնավոր պատճառով: Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ խորհրդի հաջորդ նիստին այն կներկայացվի և հանձնարարականի համաձայն, «ԱրմենՏել» ՀՁ-ի հետ բանակցությունների շրջանակներում վերոհիշյալ ծառայությունների ցանկի և համապատասխան սակագների որոշման հարցերը ևս կներառվեն: Խորհրդի գիտակրթական հարցերով աշխատանքային խումբը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ քննարկումները՝ էլեկտրոնային դասագրքերի ներդրման հարցի շուրջ: Այնուհետև Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը ներկայացրեց հանրապետության հանրակրթական դպրոցներում առկա համակարգչային ուսուցման դասարանների տեխնիկական հագեցվածության, դրանց տեղաբաշխման և ձեռքբերման ֆինանսական աղբյուրների վերաբերյալ ընդգրկուն տեղեկատվությունը: Հանձնարարականը նպատակ ուներ այդ տեղեկատվությունն ունենելու պարագայում հավասարակշռել և հավասարաչափ բաշխել նվիրատուների կամ պետության ու առանձին գործարարների աջակցությունը հանրապետության դպրոցներին, ամբողջական պատկերացում կազմել ֆինանսական կամ առկա այլ խնդիրների մասին: Խորհրդի անդամներին տեղեկացվեց, որ համակարգիչներ ունեն հիմնականում քաղաքային դպրոցները, դրանցից էլ ընդամենը երկու տոկոսն է, որ ինտերնետային ծառայություն ունի: Ըստ տեղեկանքի, դպրոցների տեխնիկական հագեցվածությանը նպաստում են միջազգային դոնոր կազմակերպությունները, սակայն վերջին շրջանում նկատվում է նաև տեղացի անհատ գործարարների աջակցությունն այս հարցում: Մեկ այլ հանձնարարկանի՝ Հայաստանում առավել գործածական օպերացիոն համակարգերի հայալեզու տարբերակների անհրաժեշտության վերաբերյալ զեկուցվեց, որ խորհրդի համապատասխան աշխատանքային խումբը ակտիվ քննարկումներ է անցկացրել ոլորտի մասնագետների հետ, հարցի վերաբերյալ կան տարբեր տեսակետներ: Աշխատանքային խմբին հանձնարարվեց հաջորդ նիստին խորհրդի անդամներին ներկայացնել տեղեկանք՝ համապատասխան հիմնավորումներով, որն այնուհետև խորհրդից բացի կդրվի հասարակական լայն քնարկման՝ ներառելով գիտական, կրթական շրջանակները և շահագրգիռ բոլոր կողմերին: «Կովկասյան ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախաձեռնություն» տարածաշրջանային կոնֆերանսի հարցերով աշխատանքային խումբն էլ ներկայացրեց 2002 թ. ապրիլի 12-18-ը Հայաստանում կայանալիք «Էլեկտրոնային զարգացումը Հարավային Կովկասի համար» միջազգային կոնֆերանսի և ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ այժմ օրակարգային հարցերի ճշգրտումներ և քննարկումներ են ընթանում, և որ այդ միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ոչ միայն տարածաշրջանի, այլ մյուս երկրների, այդ թվում՝ այնտեղ բնակվող սփյուռքահայության կողմից: ՀՀ ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության վարչության պետ Արարատ Մալխասյանը զեկուցեց ՏՏ ոլորտի հայկական ստանդարտների և համակարգերի մշակման, ներդրման մեխանիզմների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու հանձնարարականի կատարման մասին: Նա նշեց, որ ընդլայնվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են այդ ոլորտի մի շարք շահագրգիռ կազմակերպություններ, կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության և ԳԱԱ-ի հետ մշակվել է կառավարության որոշման նախագիծ «Տեղեկատվական տեխնոլոգիաներում հայերենի գրանշանների կիրառման մասին», որը կկանոնակարգի համակարգչային համակարգերում հայերենի միասնական կիրառումը, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) հետ իրականացվում են աշխատանքներ ազգային ստանդարտները միջազգային ստանդարտացման համակարգում ճանաչելու և կիրառելու ուղղությամբ: Խորհրդի նիստի օրակարգային հարցերի շարքում ներկայացվեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ստեղծման ուղղությամբ մինչ այժմ կատարված և ընթացիկ աշխատանքները: ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Կարեն Վարդանյանը ներկայացրեց կառավարության ընդունած որոշումները, ձեռնարկությունների ինկուբատորների գործունեության աշխարհի փորձն ու արդյունավետությունը, ՓՄՁ-ների և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման համար դրանց կարևորությունը: Տեղեկատվական համակարգերի կառավարման նկատմամբ պահանջների, ՏՏ բնագավառում օգտագործվող տերմինների քննարկման անհրաժեշտության և քննարկունմերի մեխանիզմի վերաբերյալ «Ավիաինֆոտել» ՍՊԸ-ի տնօրենի առաջարկը լսելուրց հետո, խորհուրդն առաջարկեց հարցը վերջնական քննարկել լեզվի պետական տեսչության մասնագետների հետ՝ ընդունելով նախապես շահագրգիռ ընկերությունների հետ ինտերնետի միջոցով առաջարկվող լայն քննարկում ծավալելու առաջարկը: Այս հարցում մտահոգությունը ՏՏ բնագավառում օգտագործվող տերմինների հաճախ անհամապատասխանությունն է նրա բուն իմաստին և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսանալու փաստը: «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի խախտումների վերաբերյալ «Թառումյան» հայկական տառատեսակների հեղինակ Ռ.Հակոբյանի աջակցության խնդրանքին՝ իր իրավունքների ոտնահարման և առհասարակ, մտավոր սեփականության իրավունքի անտեսման դեպքերի հետ կապված, վարչապետը նշեց, որ ոչ խորհուրդը, ոչ կառավարությունը իրավունք չունեն դատական գործընթացում գտնվող գործին միջամտելու և այն, ինչ կարող է ինքն անել այս պարագայում՝ բարոյական աջակցությունն է: Մյուս դեպքերի և մտահոգությունների հետ կապված նա հանձնարարեց շահագրգիռ գերատեսչություններին՝ քննարկել օրենսդրական դաշտում եղած անկատարությունները և դրանց շտկման առաջարկներ ներկայացնել: Ավարտելով խորհրդի այս տարվա վերջին նիստը, վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր անդամներին ակտիվ մասնակցության և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտի մասնագետներից և գործադրի ներկայացուցիչներից կազմված այս մարմնի համատեղ աշխատանքը տարվա ընթացքում մեծապես օգնել է կառավարությանը ճիշտ և օպերատիվ որոշումներ կայացնելու գործում: Կարևորը, ըստ վարչապետի, այս աշխատանքով վերականգնվեց իշխանության նկատմամբ բնագավառի գործարարների վստահությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ