Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ Գործարարության աջակցման խորհրդի նիստ: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, արդյունաբերողների և գործարարների միության կողմից ներկայացված առաջարկները, Գործարարության աջակցման խորհրդի տարեկան հաշվետվությունը: Խորհրդի նախորդ նիստում լսված «Վերջին զարգացումները Հայաստանի գործարար միջավայրում» զեկույցում արձանագրված առաջարկների վերաբերյալ արդյունաբերության և առևտրի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների ներկայացրած տեղեկանքում ամփոփված էին արդեն կատարված աշխատանքներն ու կատարվելիք այն միջոցառումները, որոնց Գործարարության աջակցման խորհուրդը անդրադառնալու է իր առաջիկա նիստերում: Ի կատարումն նախորդ նիստի հանձնարարականների, նշվեց, որ սահմանված ժամկետում ՀՀ վարչապետի մոտ, շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայ-ամերիկյան հեռուստատեսային հաղորդակցություն» ՓԲԸ-ի վերալիցենզավորման հարցի վերաբերյալ և որոշվել է ծագած հարցերը լուծել բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով ընկերության շահերը: Հարցի քննարկման ժամանակ վարչապետը հանձնարարեց շարունակել աշխատանքը այդ ուղղությամբ և զեկուցել ընթացքի մասին: Նախորդ նիստից հետո, համապատասխան պետական մարմիններին հանձնարարականներ են տրվել շինարարության թույլտվությունների ներքին ընթացակարգերի պարզեցման, մասնավորապես արդեն ներկայացված իրավական ակտերի նախագծերով պարզեցման գործընթացի փուլային խնդիրներն ու ժամկետները հստակեցնելու մասին: Ըստ վարչապետի, հարցի վերաբերյալ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծ, որը գերատեսչական որոշ հարցերի ճշգրտումից հետո, կհաստատվի հունվարի առաջին կեսում: Որոշմամբ, հատկապես հանրապետության մարզերում իրականացվող շինարարությանը, պետական միջամտությունը կհասցվի նվազագույնի: Դա ենթադրում է նաև օրենսդրական փոփոխություններ, որոնց համապատասխան փաթեթը նույնպես պատրաստ է և, ամենայն հավանականությամբ, փետրվարին կներկայացվի ԱԺ: Նիստի մասնակիցները հավանություն տվեցին, խորհրդի կազմում ռոտացիոն կարգով փոփոխություն կատարելու մասին հանձնարարականի համաձայն, ՀՀ վարչապետի 2001թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ հաստատված խորհրդի նոր կազմին: Այնուհետև նիստի մասնակիցներն անցան արդյունաբերողների և գործարարների միության կողմից ներկայացված առաջարկությունների քննարկմանը: Ըստ ՀԱԳՄ նախագահ Ա. Ղազարյանի, առաջարկներից մեկը՝ Գործարարության աջակցման խորհրդում հասարակական կազմակերպություններից երկու մշտական անդամ ունենալու մասին, խորհրդի նոր կազմի վերաբերյալ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լուծվել է: Գործարարների և պետական մարմինների միջև փոխհարաբերությունների համակարգման նպատակով Գործարարության աջակցման խորհրդի աշխատանքային խմբի ստեղծման, գործարարներին պետական մրցանակներով պարգևատրելու հարցում թեկնածուների ընտրության կարգի և չափանիշների սահմանման առաջարկների վերաբերյալ ԳԱԽ քարտուղարությանը հանձնարարվեց քննարկել և գործնական առաջարկություններ ներկայացնել նշված խնդիրներին լուծում տալու համար: Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցի շուրջ լայն քննարկումներ անցկացնելու առաջարկի կապակցությամբ վարչապետը նշեց, որ նպատակահարմար է խնդիրը նախ քննարկել խորհրդի բոլոր անդամների հետ և, արդյունաբերության ու առևտրի նախարարության, գործարար լայն շրջանների մասնակցությամբ կարծիքներ ձևավորվելուց հետո, քննարկումը տեղափոխել Գործարարության աջակցման խորհուրդ: Նիստում քննարկվեց Գործարարության աջակցման խորհրդի տարեկան հաշվետվությունը: Այն հաջորդ նիստին կդրվի հաստատման: Ըստ վարչապետի, խորհրդի մեկ տարվա գործունեությունը հիմնականում դրական արդյունքներ է ունեցել: Այն նախ և առաջ նպաստել է կառավարության և գործարարների միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը: Անմիջական կապեր են ստեղծվել տնտեսական աշխարհի հետ, հաջողվել է առավել արդյունավետորեն լուծել ներդրումային դաշտի բարելավման, գործարարության համար ֆինանսական հոսքերի ապահովման, միջազգային կազմակերպությունների հետ նոր ծրագրերի շուրջ բանակցությունների վարման խնդիրները: Անդրանիկ Մարգարյանը, իբրև համագործակցության ցայտուն օրինակ, նշեց ԱՊՀ կազմավորման տասնամյակին նվիրված մոսկովյան ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, որի հաջողության մեջ մեծ էր մեր հանրապետության գործարար շրջանակների ներդրումը: Հայաստանը ԱՊՀ պետությունների մեջ միակն էր, որ ցուցահանդեսին մասնակցեց առանց բյուջետային միջոցներից հատկացումներ կատարելու: Շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին ու գործարարներին տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար, վարչապետը հույս հայտնեց, որ 2002թ. արդեն սկսված գործընթացները կխորացվեն, սպասվող ավելի բարդ ու կարևոր խնդիրները հաջողությամբ կիրագործվեն:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ