Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ, ԶՀԳ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և գործակալության ընթացիկ գործունեության հետ կապված հարցեր: Ըստ ԶՀԳ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանի, նախորդ նիստի հանձնարարականների մեծ մասը կատարվել է, իսկ մի մասի կատարումը դեռևս ընթացքի մեջ է: Նիստում դրական գնահատվեց դեկտեմբերի 10-14-ը ԱՊՀ կազմավորման 10-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Զարգացման հայկական գործակալության՝ որպես ՀՀ տաղավարի լիազոր ներկայացուցչի, կատարած աշխատանքը Հայաստանի պատշաճ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Ներկայացված տեղեկատվության համաձայն, ցուցահանդեսին մասնակցած հայաստանյան 36 կազմակերպություններից 4-ը՝ «Վեդի Ալկո»-ն, «Լիկվոր ՍՊԸ»-ն, «USDA MAP»-ը և «ԶՀԳ»-ն, արժանացել են համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ՀՑԿ) ոսկե մեդալի, մի շարք ընկերություններ՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՀՑԿ-ի պատվոգրերի, իսկ բոլոր մասնակիցները՝ ՀՑԿ-ի կողմից սահմանված «Մասնակցի դիպլոմ»-ների: Կնքվել են շուրջ 8 մլն դոլարի արտահանման պայմանագրեր, ստորագրվել ապագա գործունեության և մտադրությունների մի շարք արձանագրություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի բարձր տեխնոլոգիաների գծով ԱՊՀ երկրների ցուցահանդեսը Երևանում կազմակերպելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց լրջորեն նախապատրաստվել այդ ցուցահանդեսի կազմակերպմանը: Կազմակերպիչների ներկայացմամբ մոսկովյան ցուցահանդեսը նաև ցույց տվեց հայկական արտադրության ապրանքների մեծ պահանջարկի առկայությունը ՌԴ մայրաքաղաքում: Այդ նկատառումով, ԶՀԳ-ի ղեկավարությանը հանձնարարվեց մշակել և ներկայացնել համապատասխան ծրագիր՝ Մոսկվայում լայն պահանջարկ վայելող հայկական ապրանքատեսակների առևտրական կենտրոն՝ մշտական գործող ցուցահանդես-վաճառք հիմնելու հնարավորության վերաբերյալ: Խորհրդի նիստում քննարկվեց ՀԲ-ի կողմից ԶՀԳ-ի համաֆինանսավորման հարցը: ԶՀԳ-ի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում ՀԲ-ի «Օտարերկրյա ներդրումների և արտահանման աջակցության ծրագիրը» ներկայացնելուց հետո, որի կատարող է ընտրվել ԶՀԳ-ն, ՀԲ-ի հետ գործակալության պայմանագրի կնքման գործընթացի արդյունքը դրական է, և վերջնական փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2002 թ. փետրվարին: Խորհրդի անդամները քննարկեցին նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2002 թ. աշխատանքային ծրագիրը: Ներկայացված երկու տասնյակից ավելի ուղղություններ ընդգրկող ծրագիրը նախատեսում է օժանդակություն ներդրումների խթանմանն ու գործարարությանը, գործարար ծրագրերի մշակում, փոքր և միջին ձեռնարկությունների արտահանման ներուժի վերլուծություն, Հայաստանի՝ որպես բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկրի վարկանիշի ձևավորում, պոտենցիալ ներդրումների բացահայտում և օտարերկրյա ներդրումների խթանում, Հայաստանի և ԱՊՀ անդամ երկրների միջև երկարաժամկետ տնտեսական միջպետական համագործակցության խորացում, ՀՀ արտահանող ընկերությունների և արտահանման նպատակով առաջարկվող հայաստանյան արտադրության ապրանքների վերաբերյալ տեղեկատվական միասնական բանկի, արդյունաբերության զարգացման հնարավոր ճյուղերի ընդլայնված ցանկի ձևավորում և մեր երկրում ներդրումային նպաստավոր պայմանների ստեղծմանն ու գործարարության խթանմանն ուղղված բազմաթիվ այլ միջոցառումներ: Քննարկման արդյունքում առաջարկվեց առավել մեծ ուշադրություն հատկացնել մարզային ձեռնարկություններին, փոքր ու միջին գործարարությանն աջակցելու ծրագրային խնդիրներին: Որոշվեց ծրագրի վերամշակումից հետո, այն մեկ անգամ ևս քննարկել ու հաստատել 2002 թ. հունվարի վերջին կայանալիք ԶՀԳ խորհրդի նիստում:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ