Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 դեկտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ՝ քննարկելու «Հայաստանի Հանրապետության 2002թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները և լրացումները: Նիստը վարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նշվեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովների և պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները կառավարությունը մանրամասն քննարկել է և պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում դրանց որոշ մասը հաշվի առել: Քանի որ առաջարկությունները ենթադրում էին նաև ծախսերի ավելացում, նկատի ունենալով դրանց անհրաժեշտությունը, բյուջեում կատարվել է որոշակի վերաբաշխում: Մասնավորապես, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կրճատվել և այդ ծախսերին է ուղղվել 631 մլն դրամ, իբրև ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր՝ ԿԲ-ից նախատեսվել է 1 մլրդ 764,2 մլն, սեփականաշնորհումից՝ 1 մլրդ 300 մլն դրամ: Կառավարությունը, առաջարկվող փոփոխություններով և լրացումներով հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2002թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին և որոշեց առաջարկել ՀՀ նախագահին՝ 2001թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով՝ ա) «2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ. բ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ. գ) «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում). դ) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում). ե) Միջազգային պայմանագրի վավերացում -տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիա (6 նոյեմբերի 1992թ. ք. Ստրասբուրգ). զ) «2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում). Է) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում). ը) «Հայաստանի Հանրապետության 2002թ. պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (քննարկման շարունակություն): Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով նախագահը, հաշվի առնելով կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով, որոշում է վերոհիշյալ ժամկետում և նշված օրակարգով հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Phone: 52-87-12 E-mail: press@arminco.com
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ